Posted in Պատմություն, Uncategorized

Համաշխարհային պատմություն. տնային աշխատանք

Օսմանյան կայսրության և Իրանի արդիականացման փորձերը

1. Ներկայացնել Օսմանյան կայսրությունում   18-րդ դարի երկրորդ կեսից մինչև 20-րդ դարի սկզբում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակագրությունը, ամփոփել տեղի ունեցած փոփոխությունները 10 նախադասությամբ:

  • 1853թ. Ռուսաստանը պատերազմ սկսեց Օսմանյան կայսրության դեմ
  • 1856թ. Ղրիմի պատերազմն ավատվեց Ռուսաստանի պարտությամբ
  • 1876թ. Օսմանյան կայսրության ճգնաժամը սուր բնույթ ընդունեց
  • 1878թ. Աբդուլ Համիդը ցրեց խորհրդարանը և հաստատեց իր բռնատիրական համակարգը
  • 1894-1896թթ. սկսեցին հայերի ցեղասպանական ծրագրի իրականացումը
  • 1889թ. ստեղծվեց գաղտնի կազմակերպություն <<Միություն և առաջադիմություն>>
  • 1908թ. հուլիսին կատարեցին հեղաշրջում և ստիպեցին սուլթանին հռչակել սամանադրության վերկանգնումը
  • 1911թ. երիտթուրքերը հռճչակեցին պանթյուրքիզմը

2. Ներկայացնել Իրանում տեղի ունեցող իրադարձությունների 18-րդ դարի սկզբից մինչև 20-րդ դարի սկզբում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակագրությունը, ամփոփել տեղի ունեցած փոփոխությունները 10 նախադասությամբ:

  • 1905թ. Թեհրանում իշխանությունների դեմ տարերայնորեն ծագեցին զանգվածային ընդվզումներ
  • 1907թ. կնքցած ռուս-անգլիական համաձայնագրով երկրի հյուսիսում տեղակայվեցին ռուսական, իսկ հարավում՝ անգլիական զորքեր
  • 1911թ. Ռուսաստանը գրավեց հյուսիսային Իրանը

3. Տալ «արդիականություն», «սահմանադրություն» հասկացությունների բացատրությունը:

Սահմանադրություն – Պետության հիմնական օրենքը, որ սահմանում է նրա հասարակական ու պետական կառուցվածքը, ընտրական սիստեմը, պետական մարմինների կազմակերպման ու գործունեության սկզբունքները, քաղաքացիների հիմնական իրավունքներն ու պարտականությունները:

Արդիականություն – Հասարակական կյանքի այժմյան դարաշրջանի էությունը՝ ոգին:

4. Համեմատել Թուրքիայի և Իրանի արդիականացման գործընթացը:

Թուրքիայի և Իրանի արդիակացման գործընթացները միմյանց նման են նրանով, որ երկու երկրներում էլ ամեն կերպ փորձում էին հասնել իրենց ուզածին: Տարբերությունն այն էր, Թուրքիային խանգարում էր Աբդուլ Համիդ սուլթանը, իսկ Իրանին Անգլիան և Ռուսաստանը: Օրինակ՝ Թուրքիան հասավ արդիականության, իսկ Իրանը մի հաղթանակից հետո էլ չկարողացավ դիմադրել: Իրանին օգնում էին հայ գործիչները, իսկ Թուրքերին երիտթուրքերը իրենց կազմակերպությունով և պայքարով: Թուրքիան ազատվեց Աբդուլ Համիդի բռանտիրությունից, իսկ Իրանը դեռ շարունակում էր մնալ Անգլիայի և Ռուսաստանի հսկողության տակ, չնայած նրան, որ այս ամենի ընթացքում եղան շատ տարածքային կորուստներ, ռազմայն պարտություններ և այլն:

Leave a comment