Posted in Շարադրություններ, Uncategorized

Մեզ սովորեցրեցին…

6-15

Մեզ սովորեցրեցին գրել, հաշվել, պարել… բայց ոչ ոք չսովորեցրեց՝ հասկանալ դիմացինի տխրությունը, լսել լռությունը: Այն լռությունը որ լրացնում է մեր հոգու դատարկությունը, դառնում մեր ընկերը: Լռությունը ամենուր է, իմ մեջ, կողքինի մեջ նաև քո մեջ: Երբ մենք բաժանվելու էինք մեր մտերիմներից, ուր էին ուսուցիչները: Այն ուսուցիչները, որ մեզ անգիր անել տվեցին բազմապատկման աղյուսակը, որ ին՞չ: Բազմապատկման աղյուսակը կթեթևացնի մեր ցավը, ո՛չ: Այն մարդկանցից, մեզ համար թանկ են և մենք սիրում ենք նրանց, բայց հանկարծ մի բան են անում և վերջ, մենք հիասթափվում ենք… ընդմիշտ և հոգում մի աննկարագրելի ցավ ենք զգում: Ցավ կա, որ լինում է ոտքի վրա, ձեռքի վրա… և դա շոշափելի է, բայց կա ցավ, որ ամեն անգամ մեզ խեղդում, տանջում է, և դա արդեն դարձել է հոգեվիճակ: Սեր դեպի ընկերը, ծնողը, երբ հաճելի է անգամ լռել մարդու հետ և միասին լսել լռության ձայնը: Ձեռդ դիր սրտիդ: Այն սրտին, որի վրա շատ վերքեր կան, և այդ վերքերը դարձել են սպիներ: Տե՛ս, նա նորից զարկում է ու զարկում՝ հաշվի չառնելով վրայի սպիները: Այն սպիները դարձել են մեր ուսուցիչները, իրական ընկերները և երբեք մեզ չեն լքի: Սիրտը նորից աշխատում է… կոտրվելիս նորից շարունակում է աշխատել նույն զարկերով: Որոշեցին, որ պետք է ինքներս սովորենք: Զբաղվենք ինքնակրթությամբ, ինչպես ասում են:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s