Posted in Uncategorized

Քաղաք քաղաքի ներսում

20210611_110753Այսօր «Քայլք Կոնդով» նախագծի շրջանակներում, քայլեցինք Կոնդում։ Կոնդի Սբ. Հովհաննես եղկեղեցու բակում մեզ դիմավորեցին ճարտարապետներ՝ Աննան և Էլենը։ Նրանք արդեն երկար ժամանակ է ինչ ուսումնասիրում են Կոնդը: Աննան և Էլենը մեզ ներկայացրեցին Կոնդը և տվեցին այնպիսի տեղեկություններ, որոնք համացանցում չենք կարող գտնել: Իրենց հետ բերած նկարներում մենք տեսանք այնպիսի կառույցներ և շինություններ, որոնք նախկինում եղել են Կոնդում, բայց հիմա արդեն չկան: Աննան պատմեց, որ ինքը այս պահին մասնակցում է Կոնդի վերականգնման մրցույթին, որտեղ որոշելու է, թե ինչպես Կոնդը պահպանել և դարձնել տուրիզմի ու մշակույթի կենտրոն: Տեսանք մի դպրոցի շենք, որտեղ սովորել էր Կարեն Դեմիրճյանը: Հետաքրքրի էին փողոցների անվանումները, ինչպես օրինակ եկեղեցու փողոցը կոչվում էր Ժամի թաղ և պատերին արված էին ժամանակակից նկարներ: Ես առաջին անգամ էի Կոնդում և զարմացա երբ տեսա մզկիթի պահպանված պատերը: Հետո գնացինք Կապույտ մզկիթ:

Կապույտ մզկիթ
Կապույտ մզկիթ

Կապույտ մզկիթը գտնվում է Մաշտոցի պողոտայի վրա, Փակ շուկայի հարևանությամբ: Այն շիա իսլամական կառույց է: Մզկիթը կոչվում է Կապույտ, որովհետև գմբեթն ու պատերի մի մասը կապույտ հախճապակի են:

 Ինձ շատ դուր եկավ Կոնդի նեղլիկ և մաքուր փողոցները, հին դռները, այնտեղ մարդիկ շատ ջերմ են և սիրով մեզ ընդունեցին։

This slideshow requires JavaScript.

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s