Posted in Գրականություն, Uncategorized

Ակուտագավա Ռյունոսկե. Երեք ինչու

Ակուտագավա Ռյունոսկե. «Երեք ինչու»

Առաջին ինչու-ն նրա մասին էր պատմում, թե ինչպես Ֆաուստը բացահայտեց խնձորին տարբեր մարդկանց տեսնակյունից: Նրա համար խնձորը չարի և բարու իմաստության պտուղն էր, բայց հետո խնձորը նրա համար դարձավ նաև ուտելիք, գումար վաստակելու միջոց նույն իսկ դիտարկեց որպես պատիժ: Կյանքում պետք է ամեն ինչին նայենք բոլոր տեսանկյուններից: Ինձ թվում է որևէ խնդիր կամ այլ բան լուծելուց առաջ պետք է դիտարկել տարբեր տեսանկյուներից։

Երկրորդ ինչու-ն անհասկանալի էր: Պատմվածքը Սաբայի թագուհու և Սողոմոնի մասին էր և ոչինչ չեմ կարող ասել ասելիքի մասին:

Երրորդ ինչու-ի ասելիքը չհասկացա, գուցե Ռոբինզոնը իրեն նմանեցնում էր կապիկին և ինքն իրեն տեսնելով ժպտում էր և ծիծաղում:

Advertisements
Posted in Գրականություն, Uncategorized

Ֆազիլ Իսկանդեր

<<Լուսաֆոր>>

Վերլուծություն՝

Այս պատմվածքը ինձ շատ դուր եկավ: Ասելիքն այն էր, որ պետության կառավարությունն ու քաղաքացին պետք է միասին համագործակցեն ինչ-որ բանի հասելու համար: Մենք մեր հերթին պետք է անենք ամեն ինչ, որ օրինակ քաղաքը լինի մաքուր, իսկ պետությունը իր հերթին պետք է միջոցներ հատկացնի մարդկանց: Այնպես, որ ինչ-որ բանի հասնելու համար յուրաքանչյուր դեպքում էլ պետք է միակողմանի չլինի:

Posted in Գրականություն, Uncategorized

Աղայանական օրեր…

«ՄԻ ԿԱԼ ՀԱԿԱՌԱԿ ՉԱՐԻ»

Շատերն ինձ հարցնում են, թե ես ի՞նչ կարծիքի եմ «չարին հակառակ չկենալու» վերաբերությամբ։

Թեպետ շատ վտանգավոր է մեծերի ասածին դեմ գնալը, բայց ես չպիտի ծածկեմ իմ կարծիքն ու համոզմունքն այդ մասին։

Բնության մեջ ոչ մի կենդանի արարած չկա, որ ինչևիցե մի բանով զինված չլինի իր գոյությունը պաշտպանելու համար։ Երկու կենդանի արարածներ իրար բարեկամ լինել չեն կարող, եթե մեկը մյուսի կյանքին վտանգ է սպառնում։ Մարդը կարող է միայն այնքան բարի լինել, որ չի հարձակվի ուրիշի վրա, բայց երբ իր վրա են հարձակվում, նա չի կարող չպաշտպանվել։

Երբ որ Քրիստոսին ապտակ զարկեցին, նա իր մյուս երեսը դեմ չարավ ապտակողին, այլ ասաց․ «Եթե չար խոսեցի, վկայիր չարի մասին, իսկ եթե բարի, ինչ՞ու ես զարկում ինձ»։      (Հով․ գլ․ ԺԸ․ 23):

Այս է ահա բնականը, իսկ « չարին հակառակ չկենալը» անճարության, թուլության և ստրկության հետևանք է․ այսինքն՝ չարին հակառակ չկենալը առաքինություն չէ, այլ անկարողի խոհեմություն՝ ժամանակ վաստակելու համար, ընդդիմանալու ուժ հավաքելու համար։ Չարին հակառակ չկենալը շատ անգամ խոհեմություն էլ չէ, այլ անբարոյականություն, անբանականություն, անասնություն, որովհետև թույլ է տալիս չարերին, որ բարիների հետ վարվեն իրենց ուզածի պես։ Բայց այդ բարոյական սկզբունքը ասված է ամենքի համար։ Այդ սկզբունքին պետք է հետևեն ամենքը։ Այո, այդպես են բացատրում, բայց դա սոփեստություն է։ Ամենքի մեջ միակերպություն ոչ եղել է և ոչ էլ կլինի երբեք։ Մեկոնք հիմարությամբ կընդունեն այդ, իսկ մյուսները՝ չարությամբ կօգտվեն այդ հանգամանքից։ Ի՞նչ կվաստակես նրանից, եթե ասես․ «Սուր քո, և պարանոց մեր»։ Չ՞է որ թշնամին էլ հենց այդ կուզի և սուրը պարանոցիցդ անպակաս կպահե, ինչպես որ կա և եղել է միշտ։

Ես դեմ չեմ խոհեմության, որ դարձյալ ինքնապաշտպանության մի զենք է, բայց խոհեմությունը պետք չէ շփոթել առաքինության հետ։ Չարին հակառակ չկենալը՝ ուղիղ և բարոյական վարդապետություն չէ։ Դա դեմ է և ՛ խելքի, և՛ բարոյականության։

ԻՆՔՆՕԳՆՈՒԹՅՈՒՆ

«Չարին հակառակ չըկենալու» վրա ես նայեցի ինքնապաշտպանության տեսակետից: Ինձ ասողներ եղան, թե ես այդ բանն այնպես չեմ բացատրում , ինչպես Տոլստոյը: Պետք է գիտենալ սակայն, որ Տոլստոյը չի ասում, թե «չարին չպետք է հակառակ կենալ»: Սա կնշանակե՝ «չարիքին պետք է հակառակ կենալ, միայն ոչ չարիքով»:

Ես էլ հո չե՞մ ասում, թե՝ երբ մեկը քո տունը կրակ տա, դու էլ գնա նրանը կրակ տուր: Այլ թե՝ «երբ տեսնում ես, որ տունդ կրակ են տալիս, աշխատիր թույլ չտալ, և պաշտպանիր ինչով որ կարող ես»:

Գոյության պաշտպանությունը հակառակ չէ ոչ մի օրենքի:

Բայց եթե դուրս կգա, որ դա հակառակ է Տոլստոյի ասածներին, թող լինի հակառակ, քանի որ նա մի մարդ է սխալական, իսկ տիեզերական օրենքները հավիտենական են:

Թող այս բանը լավ իմանա կրթվող հայ սերունդը և սիրե ու պաշտպանե իր դժբախտ ազգն ու լեզուն, իր պապերի թողած ավերակները և իր ծնող եկեղեցին:

Ինքն իրան չպատվողը ուրիշից պատիվ սպասելու իրավունք չունի: Ինքն իրան չօգնողը նույնիսկ աստծուց օգնություն հուսալու իրավունք չունի: Մեզ պես խեղճ ազգերը միայն ինքնօգնությամբ կարող են զորեղանալ և պահպանել իրանց գոյությունը: Դժբախտ ազգերի ամեն մի գիտակից անդամի մեջ շատ զարգացած է լինում ինքնապաշտպանության զգացումը: Դրանք դառնում են մի-մի լուսատու ճրագ և լուսավորում իրանց ազգակիցների առաջադիմության ուղին… դեպի ԻՆՔՆՕԳՆՈՒԹՅՈՒՆ…

  • Դուրս բեր մտքեր, արտահայտիր քո վերաբերմունքը: 100 տարի անց արդիակա՞ն են այս մտքերը, թե՝ ոչ. ինչպե՞ս:

Ես այս ամենը կարդալով հասկացա, որ Աղայանը իսկապես ճիշտ էր: Ես նրա ամեն մի բառի հետ համաձայն եմ: Ես նույնպես կարծում եմ, որ չարին պատասխանել բարով, պետք է պարզապես պաշտպանվել և բարձր պահել ինքներս մեզ, որովհետև եթե ձայն չհանես, այդպես էլ կշարունակվի և օր-օրի ավելի կչարան ա:

Մարդը կարող է միայն այնքան բարի լինել, որ չի հարձակվի ուրիշի վրա, բայց երբ իր վրա են հարձակվում, նա չի կարող չպաշտպանվել։

Այս տողերը ինձ շատ դուր եկան, նրանց ասելիքն այն է, որ յուրաքանչյուր դեպքում ամեն մարդ պաշտպանվում է լինի բարի թե չար:

Posted in Գրականություն, Uncategorized

Ջաննի Ռոդարի…

«Կապույտ լուսակիրը»

Առաջադրանքներ՝

  • Ի՞նչ է խորհրդանշում այստեղ կապույտ գույնը:

Բոլորս գիտենք, որ ամբողջ աշխարում լուսակիրները ունեն երեք գույն՝ կարմիր, դեղին և կանաչ, բոլորը գիտեն թե ամեն գույն ինչ է խոհրդանշում։ Պատմվածքի բնակիչներ համար նորություն էր երբ կապույտ լույս հայտնվեց լուսակի վրա, բոլորը խուճապի էրին մատնվել։ Այս պատմվածքում կապույտ գույնը խորհրդանշում է ազատություն, մի գուց է նաև նորություն կամ փոփոխություն քո կյանքում։

  • Քո կարծիքո վ, ինչու՞ է ազատ ճանապարհը տանում դեպի երկինք:
  • Զուգահեռներ անցկացրու այս պատմվածքի և մեր օրերում կատարվող դեպքերի միջև:

Այս պատմվածքում մարդկանց տրվեց ազատություն, փոփոխություն, իսկ նրանք չօգտագործեցին այդ հնարավորությունը: Մեր կյանքում էլ կան դեպքեր, երբ մեզ տրվում է ազատություն կամ փոփոխություն հնարավորություն իսկ նրանք չեն հասկանում և չեն օգտվում դրանից:

Posted in Գրականություն, Uncategorized

Վրացերենի օրեր…

Կարդալ «Տղան և շունը» պատմվածքը. հեղինակ՝ Արչիլ Սուլակաուրի:

Առաջին հատված (էջ 474 — … նետվեց բակն ու թաքնվեց այնտեղ)

  • Գտնել հետևյալ բառերի և բառակապակցությունների բացատրությունը — հնամաշ, թխահեր, տամուկ, քննախույզ, խունացած, քառանիվ, երիվար, բերանքսիվայր, անձնատուր լինել, գրգանք, դարիվար, վերստին, կանխավ, դավ նյութել, ստահակ, անքթիթ, հապաղել, հիշոց, պրկվել, հասվեհաս հետևել, խուսանավել, փութալ, սոսկում, պատկառանք, պաղատանք:

Հնամաշ – հնությունից, մաշված

Թխահեր – սևահեր, թուխ մազերով

Տամուկ – խոնավ, խոնավությամբ ներծծված

Քննախույզ – քննող, քննադատող, քննադատական մոտեցում ցուցաբերող

Խունացած – նեխած, փթատ, հոտած

Քառանիվ – չորս ակ ունեցող

Երիվար – հեծնելու ձի, նժույգ

Բերանքսիվայր – երեսի վրա, փորի վրա

Անձնատուր լինել – հանձնվել

Գրգանք – գգվանք, գուրգուրանք

Դարիվար – զառիվար

Վերստին – կրկին, դարձյալ, ևս, մի անգամ ևս

Կանխավ – Որևէ բանից առաջ, առաջուց, նախապես, վաղօրոք, նախօրոք

Դավ նյութել – Մեկի դեմ նենգամիտ ու ծածուկ գործողություններ նախապատրաստել, որոգայթ՝ թակարդ լարել

Ստահակ -Սուտ՝ մոլար բաների հակում ունեցող մարդ, խարդախ, նենգ, վատ

Անքթիթ – Աչքը չքթթող, ակնդետ, ակնապիշ

Հապաղել – Ուշանալ, ետ ընկնել

Հիշոց – Մեկի վատ արարքները նախատալից խոսքերով հիշելը, նախատինք, անեծք

Պրկվել – Կապը՝ կապանքը ձգելով ամրացնել՝ սեղմել

Հասվեհաս հետևել – Հասնելու մոտ, հասնելու վրա

Խուսանավել – Ընթացքը հաճախակի փոխելով՝ զիգզագներ գործելով ընթանալ՝ խութերից, ծանծաղուտներից խուսափելու համար

Փութալ – Շտապել, աճապարել

Սոսկում – Սարսափ, վախ, երկյուղ, ահ

Պատկառանք – Հարգանքի զգացում, պատիվ, պատվազգացում

Պաղատանք – Թախանձագին խնդիրք, աղերսանք, թախանձանք

  • Նշիր տղայի և շան, տղաների խմբի և շնիկների խմբի մի քանի ընդհանրություն-նմանություն:

Նրանց նմանությունն այն է, որ նրանք երկուսն էլ կարողացան իրենց մեջ վստահություն գտնել:

  • Գամփռն այլևս այն չէր, ինչ տեսել էին առաջ — փորձիր պատճառաբանել այդ փոփոխությունը:

Երկրորդ հատված (էջ 481 — Տղան և շունը վազում էին փողոցով):

  • Բացատրել ամբարիշտ, ձեղնահարկ, անխտիր, ըմբոշխնել, կճատ, գլխահակ, կաղկանձ, ընդհուպ բառերը:

Ամբարիշտ – Պաշտամունք՝ կրոն չունեցող, անհավատ

Ձեղնահարկ – Ձեղունի և առաստաղի միջի հարկը

Անխտիր – Առանց խտրության, առանց ջոկողության

Ըմբոշխնել – Մեծ ախորժակով ուտել կամ խմել

Կճատ – Կարճ և աափակ քիթ ունեցող

Գլխահակ – Գլուխը հակած՝ խոնարհած, գլխիկոր

Կաղկանձ – Շների հաչոց, վնգվնգոց

Ընդհուպ – Մի բանի չափազանց մոտ, սեղմ, սերտ, կիպ

  • Փորձեք Մուկոյի և մոխրագույն գամփռի մենամարտը դարձնել երկխոսություն — ի՞նչ ստացվեց:

Երրորդ հատված — մինչև վերջ

  • Գտնել թախանձանք, փաղաքշել, թևաթափ, բազրիք, կռթնել, հապճեպ, անընթեռնելի, ճողոպրել, վեհերոտ բառերի բացատրությունը:

Թախանձանք – Աղերսագին խնդրանք, աղաչանք-պաղատանք

Փաղաքշել –  Սիրալիրությամբ շոյել՝ փայփայել։ Խոսքերով՝ հայացքով՝ վերաբերմունքով փաղաքշանք արտահայտել

Թևաթափ – Թևերը թափած՝ թափված, թևաբեկ, թևակոտոր, թևազուրկ

Բազրիք – Աստիճանների՝ կամուրջների եզրերի ճաղաշարի վրայով ձգվող հորիզոնական փայտե ձող կամ շինվածք

Կռթել – Կռութ բռնել, հասկ բռնել

Հապճեպ – Շտապ, շտապողական

Անընթեռնելի – Չկարդացվող

Ճողոպրել – Փախչել, ծլկել

Վեհերոտ – Վախկոտ, երկյուղած, ահաբեկված

  • Ի՞նչն էր տղայի վախկոտության պատճառը (թույլ չէր, որովհետև պատմվածքի վերջում նա միայնակ տղաներից երկուսին հրեց, սեղմեց պատին), ինչի՞ շնորհիվ նա համարձակություն ձեռք բերեց: Արդյո՞ք համոզիչ է այդ պատճառը քեզ համար. հիմնավորիր:

Ես կարծում եմ, որ տղան իր մեջ վախկոտությունը հաղթահարեց գամփռի շնորհիվ, երբ նա կորցրեց գամփռին այդ ցավից իր մեջ վերջապես ուժ գտավ:

  • Կարո՞ղ ես հիշել քեզ հետ կապված նմանատիպ փոփոխություն. պատմիր:

Իմ կյանքում այդպիսի դեպք չի եղել

Ես կարդացի Թուլության մանիֆեստը։ Այս հոդվածը մասամբ նկարագրում է ինձ։ Ես նույնպես նման կերպ եմ մտածում և պետք եղած ժամանակ դրա մասին բարձրաձայնում եմ։ Երբ ինչ-որ մեկն ասում է, որ իրեն դուր չի գալիս այն, ինչ ինձ է դուր գալիս, ես ասում եմ, որ դա իմ իրավունքն է և ես անում այն ինչ ես եմ ուզում։ Դրանով ես իրավունք ունեմ տարբերվելու, ցանկացած մարդ տարբերվում է մանացածից և ես միգուց դրանով եմ տարբերվում։

Posted in Նախագծային շաբաթ, Գրականություն, Uncategorized

Անսովոր սահմաններ

Արգենտինա– Բրազիլիա– Պարագվայ սահման

Եռակի սահմաններ: սահմանային Տարածք որտեղ հատվում են երեք երկրների սահմանները`

1 Արգենտինա , 2 Բրազիլիա , 3 Պարագվայ

Այս սահմանը համարվում է աշխարհի ամենաանսովոր սահմաներից մեկը: Այս սահմանները ձևավորվել են Պարանա և Իգուազուգետերի միախառնումից:

ա.jpg
ԼեհաստանՈւկրաինա սահման

Լեհաստանի և Ուկրաինաի սահմանը դասվում է աշխարհի ամենաանսովոր սահմաններից մեկն է: Լեաստանի և Ուկրաինաի սահմանի վրա նկարված է երկու ձկներ որոնց չափերը ահռելի է: Այդ Ձկները գտնվում են կիսով չափ Լեհատանում և կիսով չափ Ուկրաինայում: Այդ ձկների հեղինակնէ ազգությամբ Լեհ նկարիչ Յարոսլավ Կոզյարան:

բ

ԱՄՆ-Կանադա սահման

ԱՄՆի ևԿանադայի սահմանը նույնպես դասվում է աշխարհի ամենաանովոր սահմաններից մեկը:ԱՄՆ-ի և Կանադայի սահմանը բաժանում են միայն մեկ գիծ որի մի կողմում գտնվում է ԱՄՆ-ն, իսկմյուս կողմում Կանադան: Ըստ երկարության ԱՄՆ-ն և Կանադայի սահմանը աշխարհի ամենաերկար սահմանն է:

գ

Բելգիա-Հոլանդիա սահման

Բելգիայի ևՀոլանդիայի սահմանը նույնպես դասվում է աշխարհի ամենաանովոր սահմաններից մեկը: Բելգիայի և Հոլանդիայի սահմանում է գտնվում մի սրճարան որի սալիկներից մի շարքը կապույտ գույնի է, իսկ այդ սալիկների շարքի աջ մասում կա մի սալիկ որի վրա գրված է NL (Նիդեռլանդներ), իսկ ձախ կողմում`B (Բելգիա):

3

Իտալիա-Շվեցարիա սահման

Իտալիայի և Շվեցարիայի սահմանը դասվում է աշխարհի ամենաանովոր սահմաններից մեկը: Իտալիայի և Շվեցարիայի սահմանը մի դեղին գիծ է որի բաժանում է Իտալիան Շվեցարիայից: Այդ դեղին գիծը դրված է մի փոքր կրպակի կողքում որի աջ կողմում Իտալիան է, իսկ ձախ կողմում Շվեցարիան:

ե

Ավստրիա-Հունգարիա-Սլովակիա սահման

Ավստրիայի-Հունգարիայի-Սլովակիայի սահմանը դասվում է աշխարհի ամենաարտասովոր սահմաններից մեկը: Այդ երեք պետությունների սահմանների հատման կետում դրված է եռանկյուն սեղան և ամեն կողմի վրա մի նստարան: Նստարաններից մեկը Ավստրիայինն է, մյուսը Հունգարիայինը, իսկ մյուսը Սլովակիայինը:

զ

Աղբյուրներ`

http://www.atontour.ru/graniza.html

http://titikaka.ru/blog/fantastic/ryby-na-granice-polshi-i-ukrainy.html

http://copypast.ru/2011/02/02/samye_neobychnye_granicy_5_foto.html

Posted in Գրականություն, Uncategorized

Եղիշե Չարենց

  • Ութնյակներ Արևին․

Նետե՜լ է երկաթե մի ձեռք
Դեպի վեր ոսկի մի ծնծղա.
Բռնկվել է ոսկի ծնծղան,
Դարձել է արնածոր մի վերք։
Վառվել է երկնքում հակինթ
Ու ծորում է արյունը յուր կեզ,—
Զոհվե՜լ է երկնքում վճիտ.—
Ինչքան լա՜վ է հատնումը հրկեզ.․․

Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

Ինչպես շոգ, ճնշող ոսկի,
Բրոնզեձույլ, հասուն, հոսուն-
Արևի տապն է հոսում,
Ինչպես շոգ, ճնշող ոսկի։
Ախ, հոգիս մի նոր խոսքի
Արևոտ շունչ է կիզում-
Ինչպես շոգ, ճնշող ոսկի,
Բրոնզեձույլ, հասուն, հոսուն։

Արնակեզ, սուր մի նիզակ
Զարկեցի ալ վահանիդ,-
Աշխարհքում էլ ինչ կանի
Իմ հոգին փառք ու պսակ։
Դու արև, վառ մի նշան,
Իմ հոգուն գամված մի նիշ․-
Միայն դո՛ւ, լույս ու շուշան-
Եվ չկա ոչ մի ուրիշ։

Կարծես ես ճամփա եմ ընկել
Երկնքի դաշտերում կապույտ
Ու գնում եմ, զվարթ ու անփույթ
Եվ ունեմ լուսե մի ընկեր։
Նա և՛ կին է, և՛ քույր, և՛ հոգի,
Այրվում և այրում է խենթ․
Խառնվել եմ կյանքին ամենքի-
Եվ իմ կյանքը հրա՛շք է ու տենդ։

Փայլում են ոսկի սվիններ,
Պսպղում է ոսկի մի վահան,
Ոսկեդեմ արևի վրա
Փայլում են ոսկի սվիններ։
Ախ, ինչ լավ է զինվել ու զինել
Արևով, արյունով,- ահա
Ոսկեդեմ արևի վրա
Փայլում են ոսկի սվիններ։

Միայն խմիր արեգակի բույրը ջինջ,-
Արև՜ դարձիր – արևահամ – ամոքիչ։
Ուրիշ ոչինչ չի կամենա սիրտը իմ,-                                                                                                      Ողջը – հրին, արնանման արևին
Սուր սվիններ, բուրմունք ու սեր, երգ ու գույն,
Տենդը արյան – արևահամ խնդություն
Ու նժույգներ, ոսկի ու ծափ, կանչ ու ճիչ,-                                                                                                Ով է քեզ պես արևահամ – ամոքիչ․․․

  • Ընթերցել ութնյակները, յուրաքանչյուր ութնյակից առանձնացնել ոգի փոխանցող տողը, զգացողությունների ամենախիտ հատվածը, սիրուն պատկերը։

1. Բռնկվել է ոսկի ծնծղան,
Դարձել է արնածոր մի վերք:

2. Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։

3. Ինչպես շոգ, ճնշող ոսկի,
Բրոնզեձույլ, հասուն, հոսուն։

4. Դու արև, վառ մի նշան,
Իմ հոգուն գամված մի նիշ:

5. Նա և՛ կին է, և՛ քույր, և՛ հոգի,
Այրվում և այրում է խենթ:

6. Ոսկեդեմ արևի վրա
Փայլում են ոսկի սվիններ։

7. Տենդը արյան – արևահամ խնդություն
Ու նժույգներ, ոսկի ու ծափ, կանչ ու ճիչ:

  • Որն է բանաստեղծի՝ արևին դիմելու նպատակը։

Նա արևին է դիմում, որովհետև արևը կյանք է: Առանց արևի չէր լինի այն ամենը: Ցանկացած կրոնում գլխավոր աստվածը խորթանշում է արևը, քանի որ արևից է կախված ամենինչ՝ թթվածինը, լուսավորությունը, էներգիան…:

  • Ինչ գիտես արևի պաշտամունքի մասին։
  • Սովորել մեկ ութնյակ (ցանկալի է նաև տեսապոեզիա պատրաստել)։

Փայլում են ոսկի սվիններ,
Պսպղում է ոսկի մի վահան,
Ոսկեդեմ արևի վրա
Փայլում են ոսկի սվիններ։
Ախ, ինչ լավ է զինվել ու զինել
Արևով, արյունով,- ահա
Ոսկեդեմ արևի վրա
Փայլում են ոսկի սվիններ։

Ռուբայաթներ

  • Հերթով կարդալ ռուբայաթները, դուրս բերել խորհուրդը, մտքեր փոխանակել դրա շուրջ, համեմատել մեր փորձի հետ։
  • Սովորել 3-4 ռուբայաթ (ցանկալի է նաև տեսապոեզիա պատրաստել)։

XI

Վերցնում ես քարը— մտածում ես.
«Հետքեր է կրում նա ջրի» —
Բայց չէ՞ որ այդ նո՛ւյն վայրկյանին հենց
Իմ վրա դու քո ձեռքը դրիր։

XII

Մի անցորդ անցավ քաղաքից այս
Ու գնաց, ու չեկավ նա ետ։
Եվ քաղաքը— կրկի՛ն գեղեցիկ է,
Նայում եմ նրան— թեև ե՛ս։

XIII

Դու ամե՛ն վայրկյան քեզ ժխտում ես
Ու այդպես ժխտելով՝ հաստատում.
Պարտըվում ես դու քեզ ու հաղթում ես,
Սակայն մի՛շտ՝ այդ դո՛ւ ես — ու դո՛ւ:

XVI

Թե կտոր տեսնես մի ամպի— ասա՝ սա ուրի՜շ է արդեն.
Թե նստես, թե իջնես թամբից— ասա՝ սա ուրի՜շ է արդեն,
Վերադարձը դարձ չէ այլևս և ո՛չ էլ կրկնություն հնի,
Քո անցած ամե՛ն մի ճամփին ասա՝ սա ուրի՛շ է արդեն։