Posted in Շարադրություններ, Uncategorized

Երբ կորցնում ենք մեկ վարկյան…

stop_time_by_schilles_photography-d2ocvjn

Իմ կարծիքով, ամեն մի վայրկյան մեզ համար թանկ է, որովհետև այդ մի վայրկյանում կարող ես փոխել քո ամբողջ կյանքը։ Մեր կյանքում ամեն մի բան անիմաստ չի լինում, նույնիսկ մեր վատ արարքները։ Մենք պատասխան չենք տալու ուրշներին, թե ինչու ենք այդպես արել, մենք այդ արարքով կորցնելու ենք մեր մի վայրկյանը։ Մի վայրկյանը մեզ հերիք է, որ փոխվի ամեն մի բան։ Մեր կյանքը բաղկաղած է միլիոնավոր վայրկյաններից, և այդ ամեն մի վայրկյանը մի կյանք է։ Մենք կարող ենք ստեղծել ամեն բան, բայց կյանքը  միակ բանն է, որ մենք չենք ստեղծում, այլ միայն կառավարում ենք: 

Advertisements
Posted in Շարադրություններ, Uncategorized

Ամանորն առիթ է ինչի՞ համար…

Շուտով կվերջանա հին տարին և կսկսի այրդեն նոր տարին, որտեղ կլինեն ավելի մեծ հաջողություններ: Կմոռանաք այն վատ դեպքերը, որ կատարվել հին տարում և նոր տարում ավելի զգույշ կլինենք, որ հաջորդ անգամ այդպիսի բաներ չանենք: Ամանորը մի մեծ առիթ է նվիրելու քո ամբողջ սերը և ուրախությունը: Նվիրելու այն սերն   ու երջանկությունը, որ դեռ չես նվիրել ոչ ոքի: Ասուն են, որ անանորյա երազանքները կատարվում են, բայց ինձ թվում է, որ ամեն անգամ չէ որ կատարվում է: Ես միշտ իմ ընտանիքի հետ եմ անցկացրել Ամանորը: Մենք միասին ենք տոնածառը զարդարում և այնքան ծիծաղելի է անցնում: Ամանորը մի մեծ առիթ է լինելու ընտանիքի կողքին ամբողջ օրը: Ամանորը մի մեծ առիթ է տեսնելու հին ծանոթների:

Posted in Շարադրություններ, Uncategorized

Ինչու եմ ծնվել ես…

Ես չգիտեմ ինչի համար եմ ծնվել ես: Մեկ-մեկ ինձ թվում է, որ ես անիմաստ եմ այս աշխարհում: Մարդիկ աշխարհի մի մասն են, բայց ես մտածում եմ, որ ես աշխարհում տեղ չեմ զբաղեցնում: Երբ ես չեմ գալիս դպրոց, հաջորդ օրը Լիլին պատմում է ինձ, թե ինչ է եղել այդ օրը, և ես մտածում եմ, որ առանց ինձ ավելի լավ  է անցնում օրը: Մի պահ է գալիս, որ ես ավելորդ եմ: Ինձ թվում է, որ ես ոչինչ չեմ կարող անել անպայմա պետք է ձախոխվի: Դուք միակն եք, ով գիտի այս բանի մասին: