Posted in Վրաց լեզու

Վրաստան անմոռանալի օրեր

Tbilisi2-1

Այս տարի` մարտ ամսի գարնանային արձակուրդներին, գնացել էի Թիֆլիսի` 98 դպրոց։ Դպրոցում սովորում էին 25-ից ավելի ազգության սովորողներ։ Դպրոցը գտնվում էր Թբիլիսի ամենահին և գեղեցիկ թաղամասներից մեկում` Հավլաբարում։ Այս դպրոցի հետ մեր կրթահամալիրը համագործաքցում շուրջ 10 տարի։ Վրաստոնում ապրիլի 14-ին նշում են մայրենի լեզվի օրը։ Այդ տոնը նշում ենք նաև մեր կրթահամարիլիում, ի նշան բարեկամության։ Երրորդ դասարանի սովորողները այդ օրվա առթիվ գեղեցիկ նկարներ էին պատրաստել։ Մենք` Վրացերինի ընտրության խմբի սովորողները, հանդիպեցինք նրանց հետ և մասնակցեցինք այդ ցուցադրեցին։ 56165111_1054277121439701_8559531493469192192_nՆրանք վարցական տառերը նկարել էին այնպես`ինչպես պատկերացնում են։ Բոլոր նկարները հիասքանչ էին։ Մենք ծանոթացանք նրանց հետ, կարողացանք նաև վրացերեն խոսել։ Մենք նեկայացրինք մեր կրթահամարլիրը։ Երեխեները մեզ համար իրենց մայրենի լեզվին նվիրված բանաստեղծություններ կարդացին։ 98-րդ դպրոցը ինձ շատ դուր եկավ։ Ուրախ եմ, որ այս հայ-վրացական
կամուրջների շնորիվ այցելեցի Վրաստան և նոր ընկերներ ձեռք բերեցի։

Advertisements
Posted in Վրաց լեզու, Uncategorized

Հայ-վրացական կամուրջներ

This slideshow requires JavaScript.

Այս տարի մեր դպրոցում նշվում է《Հայ֊Վրացական հանրակրթական կամուրջներ》նախագծի տասը տարին։ Մենք շատ հաճախ գնում ենք Վրաստան։ Այնտեղ սովորում ենք նոր բառեր, ծանոթանում այնտեղի երեխաների հետ, տեսնում ենք Վրաստանի տեսարժան վայրերը։ Ես դեռ ոչ մի անգամ իմ դասընկերներիս հետ Վրաստանում չեմ եղել, բայց ովքեր էղել են այնտեղ, շատ են պատմել։ Ես արդեն երկու տարի է ինչ Միջին դպրոցի վրացերեն ընտրության խմբում եմ։ Այս տասը տարվա ընթացքում Վրաստանի շատ քաղաքներից, գյուղերից շատ դպրոցականներ են եկել մեզ մոտ։ Շատերը դարձան մեր ընկերները։ Փետրվարին կազմակերպվեց 《Տրնդեզ 》 ծեսի ուսումնական նախագիծը։ Այդ օրերին նախագծին մասնակցում էին նաև Վրաստանի Լագոդեխի 《Հերեթի》պարի պատանեկան համույթի սովորղները։ Նրանք ներկայացրեցին Վրացական ավանդական ուտեստներ՝ չուչխելա, փխաելուլի, լոբիանի, խաչապուրի, աչմա և այլն։ Նրանք մեզ նրակայացրեցին Վրացական պարեր, որոնք մեզ շատ դուր եկավ։ Ուրախ եմ, որ 《Հայ֊Վրացական կամուրջներ》 շնորհիվ ծանոթացա վրացական խոհանոցի, մշակույթի հետ և ունեցա նոր վրաց ընկերներ։