Posted in Քիմիա, Uncategorized

Քիմիա. Ջուր

Ջուրը միակ նյութն է Երկրի վրա, որ սովորական ջերմաստիճանի ու ճնշման պայմաններում կարող է գտնվել երեք ագրեգատային վիճակներում՝պինդ, հեղուկ և գազային: Ջրի անոմալ առանձնահատկություններից են  եռման (+100°C) և պնդացման (վերածվում է սառույցի) (0°C) ջերմաստիճանները: Ջուրն օժտված է  բարձր ջերմունակությամբ: Կլանելով հսկայական քանակությամբ ջերմություն՝ ջուրը համարյա չի տաքանում։ Ջուրը սառույցի փոխարկվելիս տեղի է ունենում խտության թռիչքաձև փոքրացում, այն դեպքում, երբ մյուս նյութերի բյուրեղացման պրոցեսն ուղեկցվում է խտության մեծացմամբ։ Նման անոմալիան բացառիկ նշանակություն ունի Երկրի վրա կյանքի գոյության համար։  Եթե սառույցի փոխարկվելիս ջրի խտությունը մեծանար, ապա սառույցը ծանր կլիներ ջրից և կիջներ դեպի հատակը, ձմռանը ջրամբարները կսառչեին մինչև հատակը, ինչը կհանգեցներ ջրաշխարհի բոլոր կենդանի արարածների ոչնչացմանը։ Բարեբախտաբար ջուրը ամենամեծ խտությունն ունի +4°C– ում (1գ/ սմ³, կամ 1000 կգ/ մ³):
  • Տարածվածություն

Ջուրն անհոտ, անհամ, անգույն, հաստ շերտում կանաչաերկնագույն երանգով թափանցիկ հեղուկ է: Գազային ջուրը կոչվում է գոլորշի, իսկ պինդը՝ սառույց: Ջուրը Երկրի վրա ամենատարածված և ամենաշարժուն նյութերից է: Ջրի գոյության տարբեր ձևերը՝ մառախուղը, անձրևը, եղյամը, ձյունը, կարկուտը, սառույցը, պայմանավորված են օդերևութաբանական պայմաններով: Մարդկության զարգացման սկզբնական շրջանում ջուրն օգտագործվել է խմելու և կենցաղային կարիքների, ավելի ուշ՝ ոռոգման, նավագնացության, ձկնորսության համար: Տարածվածության և կենսական անհրաժեշտության պատճառով ջուրը միշտ համարվել է կյանքի գոյության սկզբնաղբյուր: Հին հույն փիլիսոփա Արիստոտելն այն դասել է բնության  4 հիմնական տարրերի (կրակ, օդ, հող, ջուր) շարքը: Հին ժամանակներում ջուրը եղել է նաև պաշտամունքի առարկա, և ջրի աստծուն զոհեր են մատուցվել: Հայկական լեռնաշխարհում ջրանցքների ակունքներում կանգնեցնում էին քարակերտ «վիշապներ», որոնք պետք է կենարար ջրանցքը պահպանեին չար աչքից:

  • Բնության մեջ

Բնության մեջ բացարձակ մաքուր ջուր չկա: Ըստ լուծված նյութերի քանակի՝ ջուրը լինում է աղի և քաղցրահամ: Ջուրը քաղցրահամ է, երբ 1 լիտրում պարունակվում են մինչև 1 գ լուծված նյութեր: 1 գ-ից ավելիի դեպքում այն կոչվում է աղի: Խմելու համար լավագույնն է այն ջուրը, որի 1 լիտրում աղերի քանակը չի անցնում 200–250 մլգ-ից: Քաղցրահամ ջրի պաշարները շատ քիչ են ու կազմում են ընդհանուր պաշարների 3%-ը և խիստ անհավասարաչափ են բաշխված: Կան երկրներ, որտեղ ջուրն առատ է. օրինակ՝ Հյուսիսային Ամերիկայի հյուսիսային մասը հարուստ է ջրերով, իսկ Հյուսիսային Աֆրիկան գրեթե զուրկ է ջրից (Սահարա անապատ): Քաղցրահամ ջրի հսկայական պաշարներ են պարունակում սառցադաշտերը, որոնց ջուրը մարդուն առայժմ մատչելի չէ: Ներկայումս քաղցրահամ ջուր ունենալու նպատակով փոխում են գետերի հունը` ջրառատ վայրից դեպի սակավաջուր շրջան, այսբերգներ են տեղափոխում և աղազերծում ծովի ջուրը: Օրինակ՝ Քուվեյթում արդեն գործում են աղազերծման 5 խոշոր գործարաններ: Ծովի ջրում չափազանց շատ ու բազմատեսակ աղեր են լուծված, այդ պատճառով էլ այն խմելու համար պիտանի չէ: Ջրում պարունակվող կալցիումի, մագնեզիումի, երկաթի, ածխաթթվական և ծծմբաթթվական աղերի պարունակությունը պայմանավորում է ջրի կոշտությունը: Այդ նյութերի ոչ մեծ քանակության դեպքում ջուրը համարվում է փափուկ, իսկ շատի դեպքում՝ կոշտ: Կոշտ ջրում վատ են եփվում բանջարեղենն ու միսը: Թեյը կոշտ ջրում վատ է թրմվում, և նրա համային արժեքը նվազում է: Կոշտ ջրով սպիտակեղենը լվանալիս մեծանում է օճառի ծախսը: Մեծ քանակությամբ երկաթի պարունակության դեպքում փոխվում է ջրի գույնը (դառնում է ժանգագույն), զգացվում է մետաղահամ, եռացնելիս կաթսայում գոյանում է գորշ կարմրավուն նստվածք: Խմելու ջրի մեջ կարող են ընկնել վարակիչ հիվանդությունների հարուցիչներ, որոնք ունակ են երկար պահպանվելու և տարածվելու: Խմելու ջրի պիտանիության ցուցանիշը որոշվում է մանրէային թվով, որը 1 օր 370C ջերմաստիճանում պահված ջրի 1 մլ-ում առկա բակտերիաների ընդհանուր թիվն է կամ աղիքային ցուպիկների պարունակությունը:

  • Օրգանիզմում

Ջուրն օրգանիզմի կարևորագույն բաղադրիչն է: Օրգանիզմում այն առաջանում է օրգանական նյութերի օքսիդացման արդյունքում և մասնակցում է կենսագործունեության համար կարևոր շատ քիմիական ռեակցիաների: Հասուն մարդու օրգանիզմի 60-65 %-ը կազմում է ջուրը: Ջուրը կյանքի սկզբնաղբյուրն է, առանց որի հնարավոր չէ ապրել: Կյանքը ծագել է ջրից: Ջուր կա ամեն մի կենդանի էակի մեջ: Ջուրը, ինչպես և լույսը, կենդանի ինֆորմացիա է կրում և փոխանցում: Ջրին հնարավոր է ծրագրել: Ջուրը ուղեկցում է մեր կյանքի ամեն մի ակնթարթը: Մեր օրգանիզմի ջրի օրական պահանջը կազմում է 2 ,3 լ:
Բուժիչ հանքային ջուր է համարվում այն ջուրը, որն իր յուրահատուկ ֆիզիկաքիմիական հատկությունների շնորհիվ կարող է օգտագործվել բուժման, վերականգնման և տարբեր հիվանդությունների կանխարգելման համար: Սակայն ամեն հանքային ջուր չէ, որ կարող է համարվել բուժիչ: Բուժական նպատակներով օգտագործվող հանքային ջրերը պետք է արդյունահանված լինեն բնական աղբյուրներից կամ տարբեր խորություն ունեցող հորատանցքերից:
Ջուրը մարդու համար անփոխարինելի է և բնության հարստություններից ավելի թանկ է գնահատվում, քան ոսկին, նավթը, գազը:

  • Բույսերի մեջ

Ջուրը բույսի կյանքի անհրաժեշտ գործոն է և հողի բերրիության կարևոր տարր: Բույսի պահանջը ջրի նկատմամբ սկսվում է սերմի ծլման պահից և շարունակվում է մինչև լրիվ հասունացումը: Սերմերն սկսում են ծլել այն ժամանակ, երբ նրանք բավարար ջուր են կլանել և ուռչել:

Բույսերի համար ջուրը կատարում է հետևյալ հիմնական գործառույթները՝

– լուծում է հողում եղած հանքային սննդանյութերը և փոխադրում է արմատներից սաղարթի վերին մասերը, ինչպես ուղղահայաց, այնպես էլ հորիզոնական ուղղությամբ,

– բույսերի վերերկրյա մասերում ստեղծված օրգանական նյութերը լուծում է իր մեջ և տեղափոխում դեպի արմատային համակարգ,

– ջուրը մտնում է բջջի պրոտոպլազմայի, կորիզի, պլաստիդների և բջջի պատերի մեջ ու կազմում է նրանց անհրաժեշտ, անբաժանելի մասը,

– մասնակցում և անհրաժեշտ պայմաններ է ստեղծում բջջի մեջ տեղի ունեցող  քիմիական գործընթացների հաջող կատարման համար: Պտղատու բույսերն ամենից շատ ջուր են պահանջում գարնանը՝ ծաղկման և ամռանը՝ վեգետատիվ աճի, պտղալիցի, ծաղկաբողբոջների առաջացման շրջանում: Ամռան վերջում և աշնանը ջրի պահանջն աստիճանաբար պակասում է և հանգստի շրջանում այն համարյա աննշան է դառնում:

  • Աղտոտվածություն

Ջրի աղտոտման հիմնական աղբյուրներն են արդյունաբերական և կենցաղային հոսքաջրերը, ձնհալի և անձրևների ժամանակ հողահանդակներիցտեղափոխված պեստիցիդները բնակավայրերից վնասակար նյութերը, անձրևի և ձյան միջոցով՝ մթնոլորտից անջատվող աղտոտող նյութերը։ Արդյունաբերական հոսքաջրերն առավել հաճախ աղտոտված են նավթամթերքներով, ֆենոլներով, ծանր մետաղներով (սնդիկ, կապար, կադմիում, պղինձ և այլն) և բարդ օրգանական միացություններով (սինթետիկ լվացամիջոցներ, ներկեր, ճարպեր), որոնք վատացնում են ջրի որակը, խմելու և սննդի մեջ օգտագործելու համար դարձնում ոչ պիտանի, խախտվում են ջրային ավազանի կենսաբանական շարժընթացները, նվազում է աղտոտող նյութերից ջրի ինքնամաքրման հատկությունը, փոխվում է ջրային կենսաբազմազանության կազմը, ընկնում է արտադրողականությունն ու սննդային արժեքը, որոշ ձկներ դառնում են թունավոր։ Հատկապես վտանգավոր են տաք հոսքաջրերը, որոնք փոխում են ջրավազանի ջերմային ռեժիմը, վատանում են ձկների ձվադրության պայմանները, ոչնչանում են մի շարք օգտակար մանրէներ և զարգանում են մակաբույծներ։ Կենցաղային հոսքաջրերը հիմնականում պարունակում են աղիքային վարակիչ հիվանդությունների հարուցիչներ։ Քիմիական մաքրման եղանակներից կիրառվում են մակարդումը [ (կոագուլացում)՝ քիմիական որոշ նյութերի ազդեցությամբ ջրում եղած խառնուրդները մակարդվում, նստում են հատակին, ապա՝ հեռացվում, կլանումը (ադսորբցիակամ աբսորբցիա)՝ քիմիական որոշ նյութերի միջոցով ջրից կլանվում և հեռացվում են վնասակար նյութերը, քլորացումն ու օզոնացումը (քլորի և օզոնիմիջոցով ախտահանվում Է խմելու ջուրը)։

Advertisements
Posted in Քիմիա, Uncategorized

Փորձեր. Ջրածին

Փորձ 1

Ջրածնի ստացումը մետաղների և թթուների փոխազդեցությունից

Անհրաժեշտ սարքեր՝ փորձանոթ, ամրակալ, լուցկի, ցինկ, աղաթթու

Նկարագրություն՝ 

Ցինկի կտորները քցեցինք փորձանոթի մեջ և վրան ձագարի միջոցով լցրեցինք աղաթթու: Նկատեցինք ջրածնի անջատումը:

Եզրակացություն՝

Zn+2Hcl=ZnCl+H2

Փորձ 2

Ջրածնի ստացումը ալկալիական մետաղների և ջրի փոխազդեցությունից

Անհրաժեշտ սարքեր՝ տարայով ջուր, նատրիում, ֆենոլֆտալեին

Նկարագրություն՝

Նատրիումը հանում ենք նավթի մեջից և չորացնում ֆիլտրի թղթով, լանցետով կտրում ենք, ավելորդը դնում նավթի մեջ և նատիրումը իջեցնում ենք ֆենոֆտալեինով լուծույթի մեջ: Նկատեցինք ջրածնի անջատումը և լուծույթի ներկվելը մորու գույն: Առաջացավ հիմք:

Եզրակացություն՝

2Na+2HOH=2NaOH+H2

Փորձ 3

Չեզոքացման ռեակցիա

Անհրաժեշտ սարքեր՝ փորձանոթ, ծագար, ներկված հիմք, աղաթթու

Նկարագրություն՝

Փորձանոթի մեջ լցրեցինք ներկված հիմքը, վրան ծագարի միջոցով ավելացրեցինք աղաթթու, լուծույթը գունազրկվեց:

Եզրակացություն՝

NaOH+HCl=NaCl+H2O

Փորձ 4

Ջրածինը, որպես վերականգնիչ. քիմիական հատկությունները

Անհրաժեշտ սարքեր՝ փորձանոթ, ամրակալ, սպիրտայրոց, լուցկի, ցինկ, աղաթթու

Նկարագրություն՝

Մի փորձանոթի մեջ ցինկի և աղաթթվի մեջ ստացանք ջրածին, փակեցինք փորձանոթը խցանով, որի մեջ գազատար խողովակ էր: Խողովակի ծայրը մտցնում ենք մյուս փորձանոթի մեջ, որի մեջ լցրել էինք կուպրում: Փորձանոթը սկսեցինք տաքացնել սպիրտայրոցով և նկատեցինք կարմիր գույնի պղնձի անջատումը և փորձանոթի վրա  ջրի կաթիլները:

Եզրակացություն՝

CuO+H2=H2O+Cu

Փորձ 5

Ջրածնի այրում

Անհրաժեշտ սարքեր՝ փորձանոթ, ամրակալ, լուցկի, ծագար, ցինկ, աղաթթու

Նկարագրություն՝

Փորձանոթի մեջ քցեցինք ցինկի կտորներ, ավելացրեցինք աղաթթու, նկատեցինք ջրածնի անջատումը, փակեցինք փորձանոթը, որպեսզի թեթև գազը չցնդի: Հետո այրեցինք և ջրածինը ձայնով պայթեց: Ջրածնի և թթվածնի խառնուրդը կոչվում է շառաչող գազ:

Եզրակացություն՝

2H2+O2=2H2O

Posted in Քիմիա, Uncategorized

Ջրածին…

Քիմիական նշանը՝ H

Քիմիական բանաձևը` H2

Հարաբերական ատոմային զանգված՝  Ar(H)=1

Հարաբերական մոլեկուլային զանգված`Mr(H2)=2

Իզոտոպները` 1H, 2D, 3T

Դիրքը պարբերական համակարգում՝ կարգաթիվ 1պարբերությունը 1խումբը 1, գլխավոր

Ատոմի բաղադրությունը և կառուցվածքը՝(1p,0n)1e

Վալենտականությունըօքսիդացման աստիճանը՝ 1, +1,-1, 0

Հաշվել  մեկ  ատոմի զանգվածը՝ 1×1,66×10-27=166×10-26

3. Ջրածնի ստացումը լաբորատորիայում

Փորձերը՝ այստեղ

4. Ջրածնի քիմիական հատկությունները

  • Ջրածնի ատոմը խիստ ռեակցիաունակ է և շատ արագ առաջացնում է H2 մոլեկուլը:
  • Ատոմական ջրածնով աշխատող այրիչը ստեղծում է 4000 °С բարձր ջերմաստիճան:
  • Տաքացնելիս ջրածինը միանում է ոչ մետաղների մեծ մասի և ակտիվ մետաղների հետ:
  • Սովորական պայմաններում թթվածնի հետ ջրածինը միանում է դանդաղ, տաքացնելիս՝ պայթյունով:
  • Ջրածինը թթվածնի հետ առաջացնում է նաև ջրածնի պերօքսիդ՝ H202։
  • Լույսի կամ ջերմության ազդեցությամբ H2 միանում է հալոգենների և այլ ոչ մետաղների հետ։

5. Ջրածնի ֆիզիկական հատկությունները

  • Ջրածինը սովորական պայմաններում անգույն, անհամ, անհոտ գազ է։
  • 14,5 անգամ թեթև է օդից:
  • Հեղուկ ջրածինը թեթև, անգույն, դյուրաշարժ հեղուկ է։
  • Պինդ ջրածինը բյուրեղական է, խտությունը՝ 88 կգ/մ3։
  • Սովորական պայմաններում ջրածնի մոլեկուլը երկատոմ է՝ Н2:

6. Ջրածնի կիրառումը

photo_2019-03-20_13-21-53

Posted in Քիմիա, Uncategorized

Ծխելը և օդի ախտոտվածությունը

downloadԾխախոտի ազդեցությունը առողջության վրա, հիմնականում պայմանավորված է ծխախոտի մեջ մարդու օրգանիզմի համար վնասակար ազդեցություն ունեցող նիկոտինի պարունակությամբ, որը ծխախոտ օգտագործողի մոտ նաև առաջացնում է հոգեբանական, հետագայում նաև կենսաբանական կախվածություն։ Աշխարհում ամեն տարի ավելի մեծ թվով մարդիկ են մահանում ծխախոտի օգտագործման հետևանքներով և սպասվում է որ ապագայում այդ մարդկանց թիվը էլ ավելի կմեծանա։

Միջին ծխողը ներս է քաշում ծուխը օրեկան մոտ 200 անգամ: Դա կազմում է ամիսը մոտավորապես 6000, տարին՝ 72.000, ավելի քան 2 մլն. անգամ 45 ամյա ծխողի մոտ, որը սկսել է ծխել 15 տարեկանում: Շատ ծխելը նպաստում է մեր օրգանիցմում քաղցկեցի մոտ 50.000 տեսակներ առաջացմանը: 30 տարվա ընթացքում ծխողը ծխում է մոտ 160 կգ. ծխախոտ, միջին հաշվով նրա մեջ կա 800գ նիկոտին: Մեկ ծխախոտը պարունակում է մոտ 6-8մգ. նիկոտին, որից 3-4մգ. ներծծվում է արյան մեջ: Ծխախոտի ծխի բաղադրության մեջ հայտնաբերված են քաղցկեղ հարուցող նյութեր: Ապացուցված է, որ ծխախոտից առաջացած ռադիացիան հանդիսանում է քաղցկեղով հիվանդանալու հիմնական պատճառը: Պարզվել է, որ ծխախոտի ծխի վնասակար ազդեցությունը կարող է հղի կնոջ ապագա երեխայի մոտ դեռահաս տարիքում լսողության կորստի  հանգեցնել:  Գիտնականները նման եզրահանգման են եկել 12-15 տարեկան հազար երեխաների տվյալներ ուսումնասիրելով:

Posted in Քիմիա, Uncategorized

Թթվածին. Քիմիա

Թթվածնի անձնագրի կազմումը 

Քիմիական նշանը՝ O

Քիմիական բանաձևը` O2

Հարաբերական ատոմային զանգված՝   Ar=16

Հարաբերական մոլեկուլային զանգված` Mr=32

Իզոտոպները՝ 16O,17O,18O

Դիրքը պարբերական համակարգում՝կարգաթիվ 8պարբերությունը 2խումբը 6,գլխավոր

Ատոմի բաղադրությունը և կառուցվածքը՝ (8պրոտոն, 8նեյտրոն) 8էլեկտրոն

Վալենտականությունըօքսիդացման աստիճանը՝ -2 +2

Հաշվել  մեկ  ատոմի զանգվածը՝ 2,65x,166×10-26

Թթվածնի տարածվածությունը երկրագնդի վրա.

Թթվածինը Երկրի կեղևի ամենատարածված էլեմենտն է։ Ազատ վիճակում գտնվում է մթնոլորտային օդում, կապված ձևով մտնում է ջրի, միներալների, լեռնային ապարների, և բոլոր այն բույսերի, որոնցից կազմված են բույսական և կենդանական օրգանիզմները։ Երկիր մոլորակի օդային մթնոլորտը կազմված է հիմնականում երկու գազից՝ թթվածնից (O2) և ազոտից (N2)։ Օդի բաղադրությունում թթվածնի ծավալային բաժինը 20,93 % է, իսկ զանգվածայինը՝ 23,15 %։ Սակայն թթվածնի հիմնական զանգվածը մեր մոլորակում պարունակվում է տարբեր միացությունների (բարդ նյութերի) բաղադրությունում։ Երկրագնդի ջրապաշարներում թթվածնի զանգվածային բաժինը 85,82 % է, ավազում՝ 53 %, կավերում, լեռնային ապարներում ու հանքերում՝ մոտավորապես 56 %։ Բոլոր կենդանի օրգանիզմներում պարունակվող նյութերի (ճարպ, շաքար, սպիտակուց և այլն) բաղադրությունում առկա հիմնական տարրերից մեկը թթվածինն է։ Օրինակ՝ մարդու օրգանիզմում թթվածնի զանգվածային բաժինը 65 % է (իսկ ըստ ատոմների՝ 26 %)։ Օդում թթվածնի ծախսը հիմնականում պայմանավորված է նյութերի օքսիդացմամբ, այրմամբ, օրգանական նյութերի նեխմամբ ու կենդանի օրգանիզմների շնչառությամբ։ Սակայն ծախսված թթվածինը վերականգնվում է լուսասինթեզի միջոցով, որը հիմնականում կատարվում է բույսերում։ Կանաչ բույսերում արևի լուսային էներգիան խթանում է ածխաթթու գազի (CO2) և ջրի (H2O) մոլեկուլների միջև քիմիական փոխազդեցություն, որի հետևանքով ածխաթթու գազի ծավալին հավասար թթվածին է անջատվում։ Այդ գործընթացում նաև մի շարք օրգանական միացություններ են առաջանում։ Թթվածինը բնության մեջ յուրօրինակ շրջապտույտ է կատարում։

Ամենատարածված տարրն է երկրագնդի վրա.

photo_2019-02-06_13-08-54

Լաբարատոր աշխատանքներ.

Օդի բաղադրության որոշումը՝

Մոմը վառում ենք: Դնում ենք ջրով լի տարայի մեջ։ Այնուհետև խողովակը մոմի վրա ենք դնում և իջեցնում ջրով լի տարայի մեջ։ Արդյունքում մոմը բարձրանում է վերև, թթվածինը չի հերիքում և մոմը հանգում է: Ջուրը բարձրանում է տարայի 1/5-րդ մասը:

21%  Օ₂
78%  N₂
1% CO₂

Թթվածնի ստացումը՝

Նյութեր՝ կալիումի պերմագանատ, սպիրտայրոց, փայտիկ, ամրակալ, փորձանոթ:

Փորձանոթի մեջ լցնում ենք կալիումի պերմագանատ, փակում ենք և իջեցնում ենք անոթի մեջ։ Փորձանոթը տաքացնում ենք սպիրտայրոցի միջոցով։ Քանի որ թթվածինը ծանր է, այդ պատճառով այն հավաքում ենք բաց անոթում։ Այնուհետև մարխի միջոցով ապացուցում ենք թթվածնի առկայությունը, մախը բոցավառվում է։

Ֆիզիկական հատկություններ՝

  • սովորական պայմաններում գազ է
  • հոտ չունի
  • անգույն է
  • համ չունի
  • եռում է -1830 °C ջերմաստիճանում
  • գոլորշիանում է -2190 °C ջերմաստիճանում
  • հեղուկ և պինդ վիճակում երկնագույն է
  • հեղուկ վիճակում դեպի մագնիսն է ձգվում
  • հեղուկանում է -183 °C ջերմաստիճանում
  • պնդանում է -219 °C ջերմաստիճանում

Քիմիական հատկություններ՝

photo_2019-02-06_13-27-31

photo_2019-02-06_13-27-00

  • թթվածնի հետ բոլոր ռեակցիները կոչվում են օքսիդացման
  • այն օքսիդացման ռեակցիները, որոնց ժամանակ անջատվում է լույս և ջերմություն կոչվում են այրման ռեակցիաներ
  • օքսիդավերականգնման ժամանակ էլեկտրոնները տեղաշարժվում են փոքր էլեկտրաբացասականություն ունեցող տարրից դեպի մեծ էլեկտրաբացասականություն ունեցող տարր

2H2+O2=2H2O

O2+C=CO2

O2+S=SO2

H2S+O2=SO2+H2C

 

Posted in Քիմիա, Uncategorized

Քիմիա.

Գործնական  աշխատանք.՝Տարբեր   քիմիական  կապերով  մոլեկուլների  և բյուրեղացանցերի  մոդելների  հավաքում  և  քիմիական  միացությունների  բանաձևերի  կազմում   ըստ ատոմների վալենտականության:

1.Ներքոբերյալ   նյութերում  որոշեք  քիմիական  կապերի  տեսակները, լրացրեք  աղյուսակ1,նյութերը  դասակարգեք  պարզ  և  բարդերի ,անվանեք  և  լրացրեք  աղյուսակ 2.:

H2, HCl, O2, H2O, N2, NH3, CH4, P4, S8, NaCl, Fe

Աղյուսակ1.

Ոչբևեռային կով. կապ Բևեռային կով. կապ Իոնային կապ Մետաղական կապ
 H2  HCl  NaCl  Fe
 O2  H2O
 N2  NH3
 P4 CH4
 S8

Մոդելների հավաքում…

photo_2018-09-28_23-04-05.jpg