Posted in Պատմություն, Uncategorized

Մայիսյան տոներ

Մայիսի 1

Մայիսի 1-ն Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրն է, որը նշվում է աշխարհի 142 երկրում: Առաջին անգամ տոնը նշվել է 1890թ. Ավստրո-Հունգարիայում, Բեգիայում, Գերմանիայում, Դանիայում, Իսպանիայւոմ, Նորվեգիայում և մի շարք այլ երկրներում:

1886թ. մայիսի 1-ին բանվորական հուզումներ տեղի ունեցան ԱՄՆ-ի խոշոր արդյունաբերական քաղաքներից մեկում՝ Չիկագոյում, բախումներ տեղի ունեցան ոստիկանության հետ: Հուզումների մասնակիցներից շատերը ձերբակալվեցին, կազմակերպիչներն էլ դատապարտվեցին մահվան:

Ավելի ուշ՝ 1889 թվականին, Փարիզի Կոնգրեսը որոշեց, որ միջազգային պրոլետարիատը պետք է միավորվի և պայքարի իր իրավունքների, հատկապես 8-ժամյա աշխատանքային օրվա համար: Որոշվեց մեկ միասնական օր ընտրել, երբ աշխարհի բանվոր դասակարգն իշխանություններին իր պահանջները կներկայացնի:

20-րդ դարասկզբին հեղափոխական շարժումը տեղափոխվեց Ռուսաստան: Այդ տարիներին մայիսի 1-ը նշվում էր որպես մեծ տոն՝ ուղեկցվելով ավանդական շքերթով։

Հայաստանում մայիսի 1-ը տոնական և ոչ աշխատանքային օր է:

Մայսիսի 9

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում և Արցախում այսօր եռատոն է`Հայրենական պատերազմի հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի ՊԲ–ի կազմավորման օրը։

Այդ օրը Հայաստանի և Արցախի քաղաքական և ռազմական ղեկավարությունը ծաղկեպսակներ է դնում Հայրենական պատերազմի և արցախյան ազատամարտի հերոսների հուշարձանների մոտ։ Տոնական միջոցառումներ են կազմակերպվում երկրի ողջ տարածքում։

Արդեն մի քանի տարի է` Հայաստանում անցկացվում է «Գեորգյան ժապավեն» ակցիան։ Այս տարի Երևանի կենտրոնական փողոցներում կկազմակերպվի «Անմահ գունդ» ակցիայի մասնակիցների երթը։ Հաղթանակի տոնից երկու օր առաջ` մայիսի 7–ին, Երևանում առաջին անգամ անցկացվեց «Հանուն հաղթանակի և խաղաղության» վազքարշավը` հարյուրավոր մարզասերների մասնակցությամբ։

Հայաստանը մեծ ավանդ է ունեցել ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում։ Երկրորդ աշխարհամարտի տարիներին հայ ժողովուրդը ռազմաճակատ է ուղարկել 600 հազար մարտիկ, որից 300 հազարը` Հայաստանից, 200 հազարը` խորհրդային այլ հանրապետություններից, ևս 100 հազարն` արտերկրից։ Մարտական գործողությունների ժամանակ զոհվել է շուրջ 200 հազար հայ։ Հայաստանի նման սակավաթիվ բնակչություն ունեցող երկրի համար սա իսկապես հսկայական կորուստ է։

Պատերազմի տարիներին հայ ժողովուրդն ունեցավ Խորհրդային Միության 106 հերոս։ Երկրորդ աշխարհամարտի դարաշրջանի խոշորագույն զորահրամանատարներից են Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Իվան (Հովհաննես) Բաղրամյանը, զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանը, ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը (Արմենակ Խամֆերյանց), ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Իվան Իսակովը։ Հայ ժողովուրդը ռազմաճակատ է ուղարկել վեց մոտոհրաձգային դիվիզիա, Թամանյան 89–րդ դիվիզիան հասել է մինչև Բեռլին։

Հայերը մասնակցել են պարտիզանական շարժմանը ֆաշիստական Գերմանիայի կողմից օկուպացված տարածքներում և ակտիվորեն մասնակցել են գերմանական զորքի ջախջախմանը թշնամու թիկունքում։ Հայրենական պատերազմի ռազմաճակատներում հայ ժողովրդի հերոսական պայքարի տրամաբանական շարունակությունը դարձավ արցախյան ազատագրական շարժումը։

Շուշիի ազատագրում 

Խորհրդային Միության փլուզումից հետո ղարաբաղյան հակամարտությունը վերաճեց լայնամասշտաբ ռազմական գործողությունների։ Պատերազմի ընթացքում բեկումնային դարձավ մեծությամբ երկրորդ արցախյան քաղաքի, Ղարաբաղի պատմական և մշակութային կենտրոնի` Շուշիի ազատագրումը։

1992 թ.–ի մայիսին արցախյան ուժերն արդեն գրեթե ոչնչացրել էին հանրապետության ներսում ադրբեջանական կրակակետերը, Արցախը լիովին ազատագրված համարելու համար պահանջվում էր թշնամուն դուրս շպրտել Շուշիից։

Մայիսի սկզբին ինքնապաշտպանական ուժերը նախապատրաստեցին և իրականացրեցին Շուշիի ազատագրման փայլուն օպերացիան։ Քաղաքն ամբողջությամբ ազատագրվեց մայիսի 9–ին` Հաղթանակի օրը։

Օպերացիան ուներ ռազմական–ռազմավարական և հոգեբանական մեծ նշանակություն։ ԼՂՀ–ի ինքնապաշտպանական ուժերը փրկեցին Ստեփանակերտն ամենօրյա գնդակոծումներից` պայմաններ ստեղծելով դեպի Հայաստան ցամաքային ճանապարհ բացելու համար։

Մի քանի օր անց արցախյան բանակն ազատագրեց Լաչինը` ճնշելով թշնամու մոտակա կրակակետերը և վերականգնելով ուղիղ կապը Արցախի և Հայաստանի միջև։

Ավելի ուշ մայիսի 9–ը հռչակվեց Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի կազմավորման օր։–0–

Մայսիսի 28

Մայիսի 28-ին Հայաստանը տոնում է Առաջին Հանրապետության օրը: 1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին:

Հանրապետության օրը պաշտոնապես նշվում է 1992 թվականից: Այն հայոց պետականության վերածննդի խորհրդանիշն է։ Այս օրն ավանդաբար Սարդարապատ են այցելում Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ և այլոք։

Պատմությանն անդրադառնալով՝ նշենք, որ Սարդարապատում հաղթելով թուրքական բանակին՝ հայկական զորքերը կարողացան կասեցնել թուրքական ներխուժումն Անդրկովկաս և փրկել Հայաստանը լիակատար ոչնչացումից: 1918 թվականի մայիսի 28-ին Թիֆլիսում՝ Անդրկովկասյան ժողովրդավարական դաշնային հանրապետության փլուզումից հետո «Հայկական ազգային խորհրդի» կողմից հռչակվեց Հայկական հանրապետությունը:
Հայաստանի Հանրապետությունը ընդամենը երկու տարվա կյանք ունեցավ՝ մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը: Երևան 11-րդ Կարմիր բանակի զորամասերի մուտք գործելուց հետո հանրապետությունը խորհրդայնացվեց:
1996 թ. փետրվարի 21-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված «Հայաստանի հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով մայիսի 28-ը նշվում է որպես Առաջին Հանրապետության տոն:

Պատմական ակնարկ
1917-ին Ռուսաստանում տեղի ունեցած Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո ռուսական զորքերը սկսեցին արագորեն լքել Անդրկովկասը: Օգտվելով դրանից` Անդրկովկասյան սեյմը 1918-ի ապրիլի 22-ին հայտարարեց Ռուսաստանից անջատվելու իր որոշման մասին: Ստեղծված իրավիճակում, օգտագործելով առիթը թուրքեր մայիսին վերսկսեցին հարձակումը` նպատակ ունենալով գրավել Երևանը, Թիֆլիսը: Օրհասական թվացող այդ օրերին Արամ Մանուկյանը, Դրոն, զորավարներ Թովմաս Նազարբեկյանը, Մովսես Սիլիկյանը և ուրիշներ կազմակերպեցին հայ կամավորական և կանոնավոր զորախմբեր` դիմագրավելու թուրքական առաջխաղացմանը:

1918-ի մայիսի 21-28-ը Ղարաքիլիսայի, Բաշ-Ապարանի և Սարդարապատի մոտ տեղի ունեցած ճակատամարտերում հայկական զորքերին հաջողվեց կանգնեցնել, ապա Սարդարապատում և Բաշ-Ապարանում ջախջախիչ հարվածներ հասցնել թուրքական կանոնավոր բանակին: Այդ նույն օրերին` մայիսի 26-ին Անդրկովկասյան սեյմը հայտարարեց իր լուծարման մասին: Ադրբեջանը և Վրաստանը հայտարարեցին իրենց անկախության մասին: 1918-ի մայիսի 28-ին Հայոց ազգային Հայաստանի Հանրապետության խորհուրդը հռչակեց անկախ:

Այդ օրերին տարածված հայտարարության մեջ մասնավորապես ասվում էր. «Անդրկովկասի քաղաքական ամբողջության լուծումով և Վրաստանի ու Ադրբեջանի անկախության հռչակումով ստեղծված նոր կացության հանդեպ` Հայոց ազգային խորհուրդը իրեն հայտարարում է հայկական գավառների գերագույն միակ իշխանությունը: Որոշ ծանրակշիռ պատճառներով թողնելով մոտիկ օրերը կազմել Հայոց ազգային կառավարություն` Ազգային խորհուրդը ժամանակավորապես ստանձնում է կառավարական բոլոր ֆունկցիաները` հայկական գավառների քաղաքական ղեկը վարելու»: Այս հայտարարությունն էլ դարձավ անկախ Հայաստանի հռչակագիրը:
1918-ի հունիսի 4-ին Բաթումում ստորագրվեց հայ-թուրքական հաշտության պայմանագիրը, ըստ որի Հայաստանի կազմի մեջ են մտնում Երևանի, Էջմիածնի, Ալեքսանդրապոլի, Դարալագյազի, Ղազախի, Բորչալուի գավառների որոշ մասերը և Նոր Բայազետի գավառը: Նորանկախ Հայաստանը, համաձայն այդ պայմանագրի, ստեղծվում էր 11 հազար քառակուսի կիլոմետր տարածության վրա: Հայոց ազգային խորհրդի հիման վրա ստեղծվեց առաջին խորհրդարանը: 1918-ի օգոստոսի 1-ին Երևանի քաղաքային ակումբի դահլիճում տեղի ունեցավ Հայաստանի խորհրդարանի հանդիսավոր բացումը, շենքի ճակատին բարձրացվեց հայոց եռագույնը: Խորհրդարանի նախագահության նախագահ ընտրվեց Ավետիք Սահակյանը (Հայր Աբրահամ): Առաջին կառավարության նախագահ նշանակվեց Հովհաննես Քաջազնունին:

  • Քանի երկրներում է նշվում մայիսի մեկը։
  1. 142
  2. 141
  3. 140
  4. 143
  • Որ թվականին են առաջին անգամ նշել մայիսի մեկը։
  1. 1890
  2. 1892
  3. 1891
  4. 1889
  • Նշված տոներից որը չի մտնում մայիսի իննի եռատոնի մեջ․

-Շուշիի ազատագրումը, -Հայրենական պատերազմի հաղթանակի, -Արցախի ՊԲ-ի կազմավորման, -Հայաստանի անկախության օրը

  • Հայ ազգը քանի մարշալ է տվել
  1. 4
  2. 5
  3. 3
  4. 6
  • Ղազաղստանում մայիսի մեկը որպես ինչ է տոնվում։
  1. որպես Ղազաղստանի ժողովրդի տոն
  2. որպես գարնան և աշխատանքի տոն
  3. որպես հաղթանակի տոն
  4. որպես աշխատանքի և ազատության տոն
  • Որ թվականի մայիսի 28ին Հայոց ազգային Հայաստանի Հանրապետության խորհուրդը հռչակվեց անկախ։
  1. 1918
  2. 1919
  3. 1916
  4. 1915
Advertisements
Posted in Գրականություն, Uncategorized

Գնահատումը միջին դպրոցում․

Ամեն ամսվա վերջում ուսուցիչը գնահատում է բլոգում կատարած աշխատանքները և այդ ամսվա ակտիվությունը։ Իմ ծնողները նույնպես համաձայն են ինձ հետ։ Մարդը պետք է սովորի ինչքան հնարավոր է շատ, և եթե ունես բացթողումներ, պետք է դրանք լրացնել անպայման։
Հնարավոր է, որ ես այդ ամիս այդ մի բանը կատարած չլինեմ, և իմ գնահատականը լինի մի փոքր ցածր լինի, բայց անպայաման ուղում եմ։ Կան ծնողներ, որ ստիպում են երեխային սովորել և զրկում են այն ամենից ինչ իրեն դուր է գալիս: Երեխան դառնում է ավելի ագրեսիվ: Լինում են դեպքերը, որ ես ինքս պետք է գնահատեմ։ Ինքնագնահատելը մի փոքր դժվար է։ Բայց չեմ կարող առաջարկել ինչ-որ բան, որով կարելի է փոխարինել։ Կան սովորողներ, ովքեր տխրում են ցածր գնահատական ստանալիս։ Բայց ես այդպիսին չեմ քանի որ ես գիտեմ թե ինչ կարող եմ անել ինչ ոչ և հաջորդ ամիս փորձում եմ ավելի լավ աշխատանք անել։ Ամեն մարդ սովորում է իր համար, իր ապագայի համար, և այդ գնահատականը չէ, որ կորոշի քո ապագան։

Posted in Մաթեմատիկա, Uncategorized

Ինքնաստուգում Հանրահաշիվ

Առաջադրանք 1.

Գտիր տրված  քառակուսի հավասարումների գործակիցները՝

-5×2+3x+9=0

  • a=(-5)
  • b=3
  • c=9

−x2+2x-675 =0

  • a=-1
  • b=2
  • c=-657

−x2+2x+45x−5 =-5×2

  • a=4
  • b=47
  • c=(-5)

(x-3)(x-14)=0

  • a=1
  • b=(-17)
  • c=(-17)

Առաջադրանք 2.

Տրված հավասարումներից  ո՞րն է հանդիսանում քառակուսային հավասարում:

Ընտրիր ճիշտ պատասխանի տարբերակը:

  • 1+6y=y
  • 2 x2+13x=1
  • 4−3x=0

Առաջադրանք 3.

x2-8x-3=0 հավասարումը՝

  • բերված տեսքի չէ:
  • բերված տեսքի է:

Առաջադրանք 4.

Արդյո՞ք 4 թիվը հետևյալ հավասարման արմատ է` x2−6x+8=0

  • արմատ չէ
  • արմատ է

Առաջադրանք 5.

Գտիր քառակուսային հավասարման տարբերիչը և արմատները:

x2-10x+21=0

  • D/4=25-21=4
  • x1=5-√4/1=3
  • x2=5+√4/1=7
  • 3; 7

2 x2-3x-5=0

  • D=9+40=49
  • x1=3-√49/4=-1
  • x2=3+√49/4=2,5
  • -1; 2,5

x2/3-7x=1

  • x²/3-7x=1
  • 3x²-21x-3=0
  • D=441+36=477
  • x1=21-√477/2
  • x2=21+√477/2
  • 21-√477/2; 21+√477/2

4x-x2-1=0

  • D=16-4=12
  • x1=-4-√12/2
  • x2=-4+√12/2
  • -4-√12/2; -4+√12/2

x2-11x+125=0

  • D=121-500= -379Ø

Առաջադրանք 6.

Կազմիր քառակուսային հավասարում, որում՝

ավագ անդամի գործակիցը հավասար է 5 -ի,

x-ի գործակիցը հավասար է -101 -ի,

ազատ անդամը հավասար է 2 -ի:

5²-101x+2

Առաջադրանք 7.

Թվարկված թվերից ո՞րն է հետևյալ 4×2+25x−25=0 քառակուսային հավասարման տարբերիչը:

Ընտրիր ճիշտ պատասխանի տարբերակը:

  • 1025            D=625+400=1025
  • 225
  • 16

Առաջադրանք 8.

Լուծիր քառակուսի հավասարումը, D/4-ով:

16x²+10x+16=0

D/4=25-256=(-231)

Ø

Առաջադրանք 9.

Կազմիր քառակուսի հավասարում, իմանալով նրա արմատները՝

ա/13, 7:

x²+20x+91=0

բ/-1, -2

x²-3x+2=0

գ/-1/5, ¼

x²-9/20x+1/20=0

Առաջադրանք 10. Լրացուցիչ:

Առանց լուծելու քառակուսի հավասարումը, որոշիր արմատների նշանները՝

2x² +11x-9=0

-; +

3x²+9x+6=0

+; +

-x²-6x-8=0

-; +

Posted in Պատմություն, Uncategorized

Առաջին համաշխարհային պատերազմ

Առաջին համաշխարհային պատերազմ

  • Ռազմաքաղաքական դաշինքերի առաջացումը
  •  Պատերազմի պատճառների, մասնակիցների նպատակները:

Պատճառների էին տարածքային, տնտեսական, ռազմական և գաղափարական։ Նպատակն էր գերազանցել իրենց հակառակորդիներին տնտեսական ու ֆինանսական առումներով։

  • Առաջին համաշխարհային պատերազմի սկիզբը, գլխավոր ճակատները

Առաջին աշխարհամարտը ծագեց Եվրոպայում։ Այն սկսվեց Բալկանյան թերակղզում։ Գլխավոր ճակատները երկուսն էին՝ Արևմտաեվրոպական կամ Ֆրանսիական ճակատը և Արևելաեվրոպական կամ Ռուսական ճակատը։

  •  Ռազմական գործողությունները 1914-16թթ

Ֆրանս-անգլիական զորքերը կանգնեցրեցին գերմանական հարձակումը դեպի Փարիզ և ստիպեցին նահանջել։ Երկու կողմերից զոհեր կային։ Արևմտյան կողմերին ուժերը հավասարվեցին։ Օգոստոսին կեսին Ճապոնիան Գերմանիային պատերազմ հայտարարեց։ Սարիղամիշի մոտ եղած ճակատամարտում թուրքիան մեծ պարտութոյւն տարավ։ Իտալիան անցավ Անտանտի, իսկ Բուլղարիան Գերմանիայի կողմը։ Եռյակ դաշինքը դառավ Քառյակ դաշինք։ Ավստրո-Հունգարիան և Բուղարիան ավերեցին Սերբիան։

  • Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը և հետևանքները

Պատերազմի արդյունքում չորս կայսրություններ վերացան. Գերմանական, Ավստրո-Հունգարական, Օսմանյան և Ռուսական: Շատ ազգեր վերականգնեցին իրենց անկախությունը, բացի այդ ձևավորվեցին նոր պետություններ: Չորս արքայատոհմեր ոչնչացվեցին պատերազմից հետո. Հոհենցոլերները, Հաբսբուրգները և Օսմանցիները: Բելգիան և Սերբիան ավերվեցին, ֆրանսիացի 1,4 միլիոն զինվոր սպանվեցին, չհաշված մյուս կորուստները: Գերմանիան և Ռուսաստանը նույնպես մեծ կորուստներ ունեցան:

  • Նոր ռազմաքաղաքական իրավիճակը 1917թ
  • Գերմանիայի և նրա դաշնակիցների պարտությունը

Բոշևիկների նախատեսած համաշխարհային հեղափոխութոյւնը տեղի չունեցավ։ Նրանք դիմեցին օգնության, բայց առձագանքեցին միայն Քառյակ միության երկրները։

  •  Առաջին աշխարհամարտի գլխավոր հետևանքները

Ահռելի կորուստներ եղան, ծանր հետևանքներ արդյունաբերական հասարակության համար

  •  Կազմել 1914-1918թթ -ի կարևոր իրադարձությունների ժամանակագրություն:

1914 թվականի հունիսի 28-ին բոսնիացի սերբ ազգայնական Գավրիլո Պրինցիպը Սարաևոյում սպանել է Ավստրո-Հունգարիայի թագավորության գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդին, ինչը հանգեցրել է Հուլիսյան ճգնաժամին:

1914 թվականի դրությամ Եվրոպայի մեծ տերությունները բաժանված էին երկու խմբավորման՝ Անտանտի, որի կազմում ընդգրկված էին Ֆրանսիայի երրորդ հանրապետություն, Ռուսական կայսրությունն ու Բրիտանական կայսրությունը, և Եռյակ դաշինքի, որի կազմում էին Գերմանական կայսրությունը, Ավստրո-Հունգարական կայսրությունն ու Իտալիայի թագավորությունը (Եռյակ դաշինքը հիմնականում ունեցել է պաշտպանական բնույթ և թույլ է տվել Իտալիային չմասնակցել պատերազմին 1914 թվականին):

1914 թվականի հունիսի 28-ին թագաժառանգ Ֆրանց Ֆերդինանդը այցելեց Բոսնիա և Հերցեգովինայիմայրաքաղաք Սարաևո:

Նոր Զելանդիան նվաճեց Գերմանական Սամոան (ավելի ուշ Արևմտյան Սամոա) 1914 թվականի օգոստոսի 30-ին։

Օսմանյան կայսրությունը միցավ Կենտրոնական ուժերին 1914թվականի օգոստոսին Օսմանա-Գերմանական դաշնության գաղտնի պայմանագրով:

1914 թվականին Օսմանյան կայսրությունը Գերմանիայի օգնությամբ ներխուժեց Պարսկաստան, որպեսզի կտրի ռուսներին և բրիտանացիներին մերձկասպյան նավթային հատվածից:

1915 թվականի վերջին ֆրանկո-բրիտանական զորքերը ափ դուրս եկան Սալոնիկում, որպեսզի ստիպեին Հունաստանին պատերազմի մեջ մտնել Անտանտի կողմից։

1915 թվականի գարնանը ռուսները նահանջեցին Գալիցիայից, իսկ Կենտրոնական ուժերը զգալի առաջընթաց ունեցան Լեհաստանի հարավային հատվածում:

Վիլսոնը վերընտրվեց նախագահի պաշտոնում 1916 թվականին, քանի որ նրա կողմնակիցները դեմ էին պատերազմին:

Միջագետքում ծանր մարտերից հետո բրիտանական բանակը զավթեց Բաղդադը 1917 թվականի մարտին։

Պարսկական արշավանքը տևեց մինչև 1918 թվականը և ավարտվեց Օսմանյան կայսրության ձախողմամբ, չնայած որ ռուսները դուրս եկան պատերազմից 1917 թվականին և տարածքը թողեցին հայկական զորքերին, որոնք ծանր հարվածներ էին հասցնում օսմանյան զորքերին և օգնեցին բրիտանացներին պահպանել իրենց ելակետային դիրքերը:

1917 թվականին Ավստրիայի կայսր Կառլոս I-ը առանց Գերմանիայի իմացության որոշեց բանակցություններ սկսել Իտալայի հետ: Իտալիան մերժեց առաջարկները, իսկ այս բանակցությունները հայտնի դարձան Գերմանիային:

1917 թվականի մարտ և ապրիլ ամիսներին, Գազայի առաջին և երկրորդ ճակատամարտերում, գերմանական և օսմանյան զորքերը կանգնեցրեցին Եգիպտական հետախուզական զորքերի առաջխաղացումը, ինչը սկսվել էր 1916 թվականի օգոստոսից Ռոմենի ճակատամարտից հետո:

1917 թվականի օգոստոսին Բենեդիկտոսը հաշտության հասնելու 7 կետանոց հուշագիր ուղարկեց հակամարտող կողմերին, որը մերժվեց բոլորի կողմից բացի Ավստրո-Հունգարիայից:

1918 թվականին ավստրո-հունգարացիները Պիևգետի մոտակայքում մի քանի պարտություն կրեցին և վերջնականապես ջախջախվեցին Վիտորիո Վենետոյի ճակատամարտում նույն թվականի հոկտեմբերին:

1918 թվականի նոյեմբերի կեսերին իտալական զորքերը մտան Ավստրիական Լիտտորալ և վերահսկեցին Դալմաթիան համաձայն Լոնդոնի պակտի: Բախումները ավարտվեցին 1918 թվականի նոյեմբերին: 1918 թվականին Ադմիրալ Էնրիկո Միլլոոն իրեն հռչակեց Դալմաթիայի նահանգապետ: Ավստրո-Հունգարիան հանձնվեց 1918 թվականի նոյեմբերի սկզբին:

Վերակազմավորված եգիպտական բանակը կոտրեց օսմանցիների դիմադրությունը Մեգիդոյի ճակատամարտում 1918 թվականի սեպտեմբերին:

1918 թվականի մայիսին Կովկասում ձևավորվեցին մի շարք պետություններ, այդ թվում՝ Հայաստանի առաջին հանրապետությունը, Ադրբեջանի Դեմոկրատական հանրապետությունը և Վրաստանի դեմոկրատական հանրապետությունը, որոնք անկախացան Ռուսական կայսրությունից:

1918 թվականի հոկտեմբերի վերջին Հյուսիսային Գերմանիայում սկսվեց Գերմանական հեղափոխությունը:

Ամփոփում /մեկ էջի սահմանում/

Այդ պատերազմը վճռական նշանակություն ունեցավ ХХ դարի պատմության համար: Առաջին համաշխարհային պատերազմը սահմանեց այն աշխարհակարգի վերջը, որը ձևավորվել էր Նապոլեոնյան պատերազմներից հետո: Համաշխարհային զինաբախումը կարևոր գործոն էր նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ծագման համար:

Առաջին աշխարհամարտն ամեն ինչից զատ, պատմության մեջ մտավ խաղաղ բնակչության առաջին զանգվածային սպանություններով, որոնք հետագայում ստացան «ցեղասպանություն»սահմանումը:

Այդ առումով, Առաջին համաշխարհային պատերազմը հսկայական նշանակություն ունեցավ հայ ժողովրդի պատմության համար, որն ունեցավ սարսափելի աղետներ, մասնավորապես՝ Հայոց ցեղասպանությունը, որի արդյունքում հայ ազգի մեծ մասը ենթարկվեց եղեռնի, բռնի տեղահանության, բռնի կրոնափոխության ու բռնի ուրացման, իսկ պատմական Հայաստանի՝ Հայքի մեծագույն մասը անցավ օտարերկրյա տիրապետության ներքո, այդ թվում՝ Մեծ Հայքի մեծ մասը, Փոքր Հայքը, Կիլիկիա-Սիսվանը, Հայոց Միջագետքն ու Գամիրքը՝ ամբողջությամբ:

Posted in English, Uncategorized

Homework

Lesson 1

Mysterious stones/read the text and answer the questions/page 74

Grammar/Modals of deduction(past)

Hometask:2/d,page 75

2. d)

2.d).png

Lesson 2

Mysterious stones/to retell one part of the text

Hometask:ex4/a,page 75

4. a)

4. a)

Posted in Պատմություն, Uncategorized

Հայոց պատմություն. Տնային աշխատանք

Միջազգային հարաբերությունները 19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբին:

Հայաստանը և հայ ժողովուրդը առաջին աշխարհամարտի տարիներին: Համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը

1. Նկարագրել միջազգային հարաբերությունները 19-րդ դարի վերջ-20-րդ դարի սկիզբին:

19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկիզբին աշխարհի բոլոր մասերի միջև ստեղծվեցին տնտեսական զանազան կապեր, ձևավորվեց համաշխարհային շուկան: Բացի տնտեսական գործոններից՝ միջազգային հարաբերությունների վրա սկսեցին ներազդել նաև տարբեր հասարակական շարժումներ և համաշխարհային կազմակերպություններ: 1863 թ. ստեղծվեց Կարմիր խաչի միջազգային ընկերությունը: Այն խնդիր ուներ օգնելու պատերազմների և բնական աղետների ժամանակ տուժածներին: Կազմակերպությունը գործում է մինչ այսօր: Ժամանակի պետությունները նույնպես ձգտում էին իրենց հարաբերությունները կարգավորելու խաղաղության սկզբունքով: Սակայն փոխհամաձայնությունը և զիջումները միջազգային հարաբերություններում չդարձան գերակշռող: Հետագայում սահմանվեցին կանոններ պատերազմի համար, պետք է մարդասիրաբար վերաբերվեին վիրավորներին, չօգտագործեին թունավոր զենքեր և այլն:

2. Ներկայացնել  Օսմանյան կայսրության և Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերը Մերձավոր Արևելքում:

Երիտթուրքերը մտադիր էին Ռուսաստանյան կայսրությունում բնակվող թուրքալեզու, ինչպես նաև մահմեդական մյուս ժողովուրդներին օգտագործել ռուսների դեմ և ապագայում միավորել նրանց նրանց «Մեծ Թուրանի» մեջ: Պանթյուրքական այդ ծրագրի իրագործման ճանապարհին լուրջ խոչընդոտ էին հայերն ու Հայաստանը: Հետևաբար Օսմանյան կայսրության պատերազմի մեջ մտնելու հիմնական նպատակներից էր նաև հայ ժողովրդի բնաջնջումը, նրա հայրենազրկումը:  Ռուսաստանը ևս մեծ ակնկալիքներ ուներ Թուրքիայի հետ ռազմական հերթական բախումից: Նա ձգտում էր ընդլայնելու իր ազդեցության ոլորտները` տեր դառնալու սևծովյան նեղուցներին և Կ. Պոլսին, նվաճելու Արևմտյան Հայաստանը, ամրապնդելու իր դիրքերն Իրանում:

3. Հիմնավորել՝ Թուրքիայի Գերմանիայի դաշնակից դառնալը:

Անտանտի հակառակորդ Գերմանիային հաջողվեց օսմանյան Թուրքիային ներգրավել իր դաշինքի մեջ՝ վերջինիս խոստանալով ամեն կարգի աջակցություն Անտանտի դեմ պատերազմի ժամանակ: Գլխավոր պատճառը, որ դրդեց երիտթուրքերին նույնպես ներքաշվելու պատերազմի մեջ, թուրք–ռուսական հակամարտությունն էր: Երիտթուրքերը մտադիր էին Ռուսաստանյան կայսրությունում բնակվող թուրքալեզու,
ինչպես նաև մահմեդական մյուս ժողովուրդներին օգտագործել ռուսների դեմ և ապագայում միավորել նրանց «Մեծ Թուրանի» մեջ: Պանթյուրքական այդ ծրագրի իրագործման ճանապարհին լուրջ խոչընդոտ էին հայերն ու Հայաստանը: Հետևաբար Օսմանյան կայսրության պատերազմի մեջ մտնելու հիմնական նպատակներից էր նաև հայ ժողովրդի բնաջնջումը, նրա հայրենազրկումը:

4. Ներկայացնել ռուսական զորքի Վանից անսպասելի նահանջի հետևանքները:

Ռուսական կովկասյան բանակը 1915 թ. գարնանը գրավեց Թավրիզը, Վանը: Ռուսական զորամասերը, նրանց հետ նաև հայկական կամավորական ուժերը հասան Մուշի և Բիթլիսի մատույցները, բայց այս անգամ չկարողացան գրավել այդ շրջանները: Անսպասելիորեն Վանի զորախումբը 1915 թ. հուլիսի կեսերին նահանջեց:
Ռուսական զորքը օգոստոսի սկզբին վերստին նվաճեց նախկին դիրքերը, սակայն Բիթլիսի և Մուշի հայությունն այդ ընթացքում կոտորվեց թուրքերի կողմից: