Posted in Վրացերեն, Uncategorized

Հայ-վրացական կամուրջներ

This slideshow requires JavaScript.

Այս տարի մեր դպրոցում նշվում է《Հայ֊Վրացական հանրակրթական կամուրջներ》նախագծի տասը տարին։ Մենք շատ հաճախ գնում ենք Վրաստան։ Այնտեղ սովորում ենք նոր բառեր, ծանոթանում այնտեղի երեխաների հետ, տեսնում ենք Վրաստանի տեսարժան վայրերը։ Ես դեռ ոչ մի անգամ իմ դասընկերներիս հետ Վրաստանում չեմ եղել, բայց ովքեր էղել են այնտեղ, շատ են պատմել։ Ես արդեն երկու տարի է ինչ Միջին դպրոցի վրացերեն ընտրության խմբում եմ։ Այս տասը տարվա ընթացքում Վրաստանի շատ քաղաքներից, գյուղերից շատ դպրոցականներ են եկել մեզ մոտ։ Շատերը դարձան մեր ընկերները։ Փետրվարին կազմակերպվեց 《Տրնդեզ 》 ծեսի ուսումնական նախագիծը։ Այդ օրերին նախագծին մասնակցում էին նաև Վրաստանի Լագոդեխի 《Հերեթի》պարի պատանեկան համույթի սովորղները։ Նրանք ներկայացրեցին Վրացական ավանդական ուտեստներ՝ չուչխելա, փխաելուլի, լոբիանի, խաչապուրի, աչմա և այլն։ Նրանք մեզ նրակայացրեցին Վրացական պարեր, որոնք մեզ շատ դուր եկավ։ Ուրախ եմ, որ 《Հայ֊Վրացական կամուրջներ》 շնորհիվ ծանոթացա վրացական խոհանոցի, մշակույթի հետ և ունեցա նոր վրաց ընկերներ։

 

Leave a comment