Posted in Ճամփորդություններ

Արատես…

Ինչպես պլանավորել էինք Հունիսի 9-ին շարժվեցինք դեպի Արատես՝ ռազմական ճամբարի: Ճանապարհը սովորականի պես էր: Երգեր լսելով, ծիծաղելով հասնանք Արատես: Առաջին անգամ չէի Արատեսում: Անցած անգամ վրաններում էինք գիշերել, բայց այս անգամ տնակներում գիշերեցինք; Մեզ էին նաև միացել 10-րդ դասարանցիները: Տեղավորվեցինք, ճաշեցինք և սկսեց մեր ռազմական ճամբարը:

Ճաշելուց հետո սկսեց մեր քայլքը Արատեսի արևելյան հատվածում: Եղանակը շատ փոփողական էր, մեկ անձրև էր գալիս, հետո արև էր, բայց դա մեզ չէր խանգարում մենք շարունակում էինք քայքը: Հասնանք գետի մոտ: Մի մասը մտավ գետը, իսկ մյուս մասը ուղղակի հետևում էր: Ես հետևողներից մեկն էր, քանի որ վաղենում եմ ջրից: Մի քիչ նստեցինք գետի շուրջ և վերդարձանք տնակներ:

Ընթրեցինք և մյուսները գնացինք վոլեյբոլ խաղալու: Բայց ես ու ընկերներս շատ էինք հոգնել գնացինք տնակներ:

Հաջորդ օրը քնած էինք մնացել ու ուշացել էինք առավոտյան վազքից: Որպես պատիժ պետք էր 40 շրջան վազեինք: Է՜հ, ուղղիղ 40 շրջան չվազեցինք (20-30 շրջան ենք վազել), բայց ինչ խոսք դժվար էր:

Հետո ժամանեցին՝ ԶԱՐԿ բարեգործական հիմնադրամի հրահանգիչները։ Մեր հրամանատարը ընկեր Բագրատն էր։

Ծանոթացանք ընկեր Բագրատի հետ և բաժանվեցինք երկու ճոկատներ: Ճոկատները ընտրեցին իրենց հրամանատարին: Իջանք Սիրո տանկի մոտ, որպեսզի զենք բռնել սովորենք: Ես էլ կրակեցի: Ընկեր Բագրատը ասեց, որ առաջին անգամվա համար շատ լավ էր:

Պարապմունքից հետո բարձրացանք մեր տնակներ: Մի փոքր հանգստացան, ճաշենցինք ու նորից սկսեցինք մեր պարապմունքները: Մեզ տվեցին զենքեր: Զենքը ընդհամենը 3.8կգ էր, բայց ավելի ծանր էր թվում: Զենքերով բարձացանք վերև, ճանապարհը դիք էր ինչը ավելի էր բարդացնում քայլերը: Ամբողջ ճանապարհին նվնվացել եմ, քանի որ զենքը ծանր էր, ճանապարհը դզվար:

Երբ հասնանք տեղ սկսեցինք սովորել ինչպես ճիշտ բռնելը զենքը, զենքով քայլել առաջ և հետ, զենքը բռնած նստել և պառկել: Շա՜տ դժվար էր: Մոտ երկու ժամ նույն վարժություներն էինք անում: Օրվա վերջում զենքը այդքան էլ ծանր չէր թվում:

Դրանից հետո ընթրեցինք ու հավաքվեցինք խարույկի շուրջ: Հետո գնացի ակումբ՝ մաֆյա խաղալու։ Երբ ուզում էի գնալ քնելու տեսա, որ Միլենաին, ընկեր Բագրատին և մյուսներին՝ խարույկի մոտ նստած: Որոշեցի միանալ իրենց:

Իրենց հետ ավելի հետաքրքրի էր: Միասին խոսում էինք գրականությունից, մարդկանցից… մի խոսքով ամենինչից: Ընկեր Բագրատը պատմում էր իր զինվորկան կյանքից մի քանի դեպքեր, ինչը շատ հետաքրքիր էր լսելը: Հետո որոշեցինք կարտոֆիլ խորովել՝ համարյա հանգած կրակի վրա: Շատ համեղ էր ստացվել, բայց մի քիչ հում էր: Հետո գնացինք քնելու, որովհետև առավուտ շուտ էինք արթնանալու: Շատ հավես երեկո էր: Ճամբորդության ժամանակ խարույկի մոտ միշտ հավաքվել ենք, զրուցել, բայց էս ուրիշ էր: Չեմ կարող բացատրելի ինչով, բայց ուրիշ էր:

Մի քանի ժամ քնեցի: Առավոտյան արթնացա մկաներիս ցավից: Ամբողջ մարմինս ցավում էր, նույն իսկ չէի կարողանում նորմալ քայլել: Նախորդ առավոտյան մեր ուշանալով նեղացրել էինք ընկեր Վիկտորիային, այս անգամ չենք ուշացել:

Առավոտյան վազեցինք, մարզվեցինք և անցանք մեր ծրագրին:

Նորից վերցրեցինք մեր զենքերը: Զենքը արդեն ծանր չէր թվում ու չէի նվնվում: Արդեն նորմալ տիրապետում էինք զենք բռնելուն և անցանք նոր փուլի: Սկսեցինք սովորել հարձակվողական և պաշտպանողական վարժություններ: Ջոկատներից մեկը պետք էր մյուս ջոկատի համար դարան պատրաստեր, իսկ մյուս ջոկատը պետք էր գտներ ու «սպաներ» բոլորին: Ու նույնը հակառակը:

Առաջինը մեր ջոկատի հերթներ: Ամեն մեկս մի թփի հետևը, քարի ու ծառի հետևը թաքնվեցինք ու սպասում էինք հակառակորդի գալուն: Շատ հավես էր:

Շա՜տ հոգնած գնացինք տնակներ: Հանգստացանք: Հետո ընկեր Բագրատը մեզ սովորեցրեց ինքնապաշտպանողական վարժություններ: Ինքնապաշտպանողական վարժությունները շատ կարևոր եմ համարում:

Առավոտյան արթնացանք շատ շուտ մոտ ժամը 7-ին: Մարմինս դեռ ցավում էր: Հավաքել մեր իրերը, մաքրեցինք տարացքը և գնացինք նախաճաշելու: Ճանապարհին կանգառ ունեինք: Վաղաշենում կանգ առանք, մի քիչ ափին նստեցինք և վերադարձանք Երևան:

Այսպիսով վերջացավ մեր ռազմամարզական ճամբարը:

Ընդանուր առմամբ ինչ դուր եկավ այս ռազմամարզական ճամբարը: Դժվար էր, բայց հաճելի էր: Այս ռազմական ճամբարը նման չէր անցածին: Ավելի ռազմական էր:

Posted in Ճամփորդություններ

Ձյունառատ օրեր Հայաստանի հյուսիսում

նասկիներ

Անցած ճամփորդությանը՝ Ալավերդիում ընկերուհիներիս մեկը՝ Վիկան, չէր եկել, ու խոսք էինք տվել, որ մի օր բոլորս ճամփորդության կգնանք: Հունվարյան ճամբարի ժամանակ խոսակցություններ էին պտտվում, որ Կապս գնալու համար խումբ է հավաքվում: Լավ առիթ էր խոստումը կատարելու համար:

Երբ արդեն օր որոշված էր՝ ընկերներիցս մի քանիսի (Անահիտների ու Վիկայի) ծնողները չէին թողում: Իբրև թե ցուրտ էր: Հույս չկար, որ կգնայինք: Երբ ճամփորդությանը մեկ շաբաթից էլ քիչ էր մանցել, որոշեցինք օգնություն խնդրել ընկեր Վիկտորիայից: Ընկեր Վիկտորիան զանգեց աղջիկների ծնողներին ու, չգիտեմ՝ ոնց, բայց նրանց ծնողները մտքափոխվեցին:

Ճամփորդությունից երեք օր առաջ տեղեկացրեցինք ընկեր Վիկտորիային, որ բոլորով գնում ենք: ”Բոլոր” ասելով նկատի ունեմ ինձ, Անահիտներին, Միլենին ու Վիկային: Խմբից անտեղյակ գնացինք ճամփորդության:

Մինչև Սբ. Երորդություն եկեղեցի հասնելը մտածում էի խմբի մասին, թե ովքե՞ր են լինելու: Երբ հասա տեղ նկատեցի, որ նորից ճամփորդելու եմ Ալավերդու խմբի մեծ մասը հետ: Ինչպես միշտ ժամերգությունից հետո շարժվեցինք:

Ճանապարհը շատ հանգիստ էր: Առաջին կանգառը Գյումրին էր: Գյումրում առաջին անգամ չէի: Տեսանք Օժիտի շենքը, Վարպետաց փողոց և այն: Զարմանալին այն էր, որ երբ գյումրեցիներից հարցնում էինք որտեղ է Օժիտի շենքը, ոչ մեկ չգիտեր:

This slideshow requires JavaScript.

Գյումրիում շրջելուց հետո գնացինք Կապսի հյուրատուն: Տեղավորվեցինք, հանգստացանք: Գիշերը սկսվեց մեր Pajama Party-ն: Հագանք մեր գիշերանոցները, սկսեցինք պարել ու երգել։ 00:00 գիշերանոցներով շնորհավորեցինք Նիկոյի ծնունդը: Հետո բոլորս հավաքվեցինք մեր սենյակում ու սկսեցինք զրուցել: Զրուցում էինք շատ տարբեր թեմաներով: Ի միջի այլոց, իմ գիշերանոցը սուշիներով էր:

Հաջորդ օր գնացինք Մարմաշեն: Քայլեցինք դեպի Ախուրյան գետ։ Գետը ամբողջովին սառել էր: Քանի որ եղանակը տաքացել էր, գետին մոտենալը վտանգավոր էր։ Մարմաշենում ձյունը շատ էր: Տեղեր կային, որ հասնում էր մինչև ձնկերս:

This slideshow requires JavaScript.

Վերադաձանք հյուրատուն: Ամբողջ գիշեր զրուցել ու խաղեր ենք խաղացել:

Երևան վերադառնալիս մի կանգառ ունեինք՝ Անի Պեմզայի Երերույքի տաճարն էր: Բայց մինչև տաճար հասնելը շատ զվարճալի բան տեղի ունեցավ: Ուրեմն, շատ անհասկանալի պաճառով իմ պայուսակի ջուրը բացվել էր: Ու ջուրը կաթիլ-կաթիլ թափվում էր Դավիթի վրա: Մի լավ ծիծաղեցինք: Իսկ հիմա տաճարի մասին:

Տաճարը չափազանց սիրուն էր: Ահավոր տպավորված եմ տաճարով: Տաճարի մեծ մասը քանդված էր, բայց ինչ-որ տարօրինակ հաճելի էներգիա կար ներսում:

This slideshow requires JavaScript.

Վերադարձին ամբողջ ճամապարհին քնած եմ եղել: Տպավորիչ, հավես ճամփորդություն էր:

Posted in Ճամփորդություններ, Uncategorized

ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության հետքերով

Ճամփորդության մասին իմացել եմ գնալուց մոտ մեկ շաբաթ առաջ: Երկար ժամանակ էր՝ ինչ ճամփորդության չէի գնացել: Ժամանակ չկորցրեցի ու արագ գրեցի ընկերներուհիներիս: Մեծ մասին հարմար չէր: Որոշեցինք չգնալ: Մի քիչ տխրելի էի, բայց երբ նայեցի խմբին մտածեցի «Շատ լավ ա, որ չեմ գնում, անկապ ա անցնելու, խումբը լավը չի…»: Խմբի մասնակիցների հետ վերջին անգամ 1000 տարի առաջ էի ճամփորդել: Հետո իմ ընկերուհիներից մեկը՝ խուճուճ Անահիտը, ասաց, որ գնալու է ճամփորդության: Երկար խոսակցություններից հետո, ես ու Անահիտները գնացինք ընկեր Վիկտորիա մոտ, որ գրացվենք: Գնալուց մեկ-երկու օր առաջ փոշմանել էի, բայց արդեն ուշ էր՝ պետք է գնայի:

Պատարագից հետո շարժվեցինք: Մեզ հետ էր նաև իրավունքի ու թուրքերենի ընկեր Աննան: Ճամփորդության նպատակը՝ ճանաչել հայաստանյան այն կառույցները, որոնք ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ներքո են:

Առաջին կանգառը եղավ Քոբայրավանքը: Ճանապարհը շատ սիրուն էր: Բարձրանալիս երկու բանի մասին էի մտածում: Առաջինը՝ ո՞ւմ մտքով է անցել էսքան դժվար տեղ վանք կառուցել, իսկ երկրորդը՝ ինչ հարմար ու լավ առիթ է իրավունք առարկայիս գնահատկանները բարձացնելու համար: Երբ բարձացանք, սկսեցինք ուսումասիրել տարածքը: Մեր տղաներից՝ Առնոն, Վարանդն ու Արամը շատ սիրուն տեղ էին գտել ու մեզ էլ առաջարկեցին իրենց հետ գնալ, բայց քանի որ շատ հոգնած էինք՝ հրաժարվեցինք: Տղաները մեզ նկարները ցույց տվեցին. ու շատ փոշմանեցինք, որ չենք գնացել:

Իսկ հիմա մի փոքր Քոբայրավանքի մասին: Վանքը հիշատակվում է 12-րդ դարում: Կառուցվել Բագրատունյաց տան Կյուրիկյան ճյուղի Կյուրիկե Բ թագավորի դուստր Մարիամի կողմից: Այճմ կիսաքանդ վիճակում է: Անունը ծագել է այր և քոբ բառից: Այր և քոբ (վրացերեն) բառերը նշանակում ենք քարանձավ: 13-րդ դարի կեսերին Կյուրիկյաններից անցնում է Զաքարյաններին և դառնում քաղկեդոնական կամ վրացադավան վանք: Դրանով է պայմանավորված հուշարձանների մի մասի վրա վրացերեն արձանագրությունների առկայությունը: Վանքից իջնելն ավելի հեշտ էր, քան բարձրանալը: Իջնելուց սագեր տեսնաք:

This slideshow requires JavaScript.

Երկրորդ կանգառը Ախթալան էր: Երբ դարպասներից ներս մտա, կարծես դրախտում լինեի: Շա՜տ սիրուն էր: Տարածքում շրջելիս նկատեցի, որ շատ մաքուր էր: Վանքը հիշատակվում է շատ հին ժամանակներից, բայց հատկապես վանքի մասին հիշատակությունները վերաբերում են 18-19-րդ դարերին, երբ այդ շրջանում թուրքական իշխանություն է եղել: Վանքն իր անվանումը ստացել է աք և թառլա բառերից: <<Աք>> նշանուկում է սպիտակ, իսկ <<թառլան>> դաշտ: Այդ շրջանը նախկինում հայտնի է եղել պղնձաարդյունաբերությամբ: Նույնիսկ վանքի ներսում պահպանվել է մի անկյուն, որտեղ զբաղվել են պղնձի ձուլմանբ: Սուրբ Աստվածածին եկեղեցին չունի գմբեթ: Գմբեթի մասին ոչ մի տեղ հիշատակումներ չկան: Դա պայմանավորված է նրանով, որ եկեղեցին ավելի շատ բնորոշ է ուղղափառ եկեղեցիներին: Դրանից հետևություն, որ ոչ միայն հայկական և վրացական հետքեր կան:

Այնտեղ Առնոն ասաց, որ եկեղեցին շատ նման է այն եկեղեցուն, որը տեսել էր Վրաստանում: Ժամանակին այդ տարածքում բնակվել են հույները և նրանք նույնպես իրենց հետքն են թողել Աղթալայում: Դա է պատճառը, որ այս եկեղեցին եղել է ողջ կովկասի հույների ուղղափառության միակ կենտրոնը: Եկեղեցու հետ կապված շատ հետաքրքրի փաստեր կան: Եկեղեցում կան շատ լավ պահպանված որմնանկարներ: Որմնանկարը իր նմանը չունի, ո՛չ միայն Հայաստանում այլ նաև ամբողջ աշխարհում: Որմնանկարներն ունեն մոտ 800 տարվա վաղեմություն: Որմնանկարները հիմնականում Հին և Նոր կտակարաններից վերցված առանձին դրվագներ են ու սրբերի պատկերներ: Եկեղեցին մտնելուն պես անհնար է ուշադրություն չդարձնել խորանին: Այնտեղ պետք է լիներ Մայր Աստվածածնի և մանուկ Հիսուսի որմնանկարը: Բայց եկեղեցում չեք տեսնի Մայր Աստվածածնի և մանուկ Հիսուսի դեմքերը, քանի որ ասում են՝ 14-րդ դարում, երբ Լենկթեմուրը այցելել է եկեղեցի, եկեղեցում շրջելուց ինչ-որ լացի ձայն է լսել: Լենկթեմուրը վախեցել է, և մտածել է, որ իր մեղքերից վանքը լաց է լինում: Հետո, երբ Լենկթեմուրը այդ մտքերով շարունակել է շրջել եկեղեցում, լսել է մեկ ուրիշ լացի ձայն: Հասկացել է, որ եկեղեցում թաքստոց կա ու սկսել է փնտրել այն: Փնտրտուքի ժամանակ կրակել է խորանին: Դրանից՝ թաքստոսից, կարելի է ենթադրել, որ եկեղեցին կապված է մեկ այլ եկեղեցու հետ: Դրա համար էլ կոչվում է վանք, ոչ՝ եկեղեցի: 

Հետաքրքիր փաստ Ախթալայի մասին, որը գտա համացանցում, այն էր, որ 1887-1889թթ. Ֆրանսիացի հնագետ, ճարտարագետ, երկրաբան Ժակ դե Մորգանը հայտնաբերեց 8-րդ դարի պալատական դամբարաններ, որտեղ մարդիկ նստած էին  թաղված:

This slideshow requires JavaScript.

Հետո՝ շատ հոգնած, վերջապես հասանք հյուրատուն ու տեղավորվեցինք: Ճամփորդության ժամանակ ես ու Անահիտները մտերմացանք Յանայի, Միլենայի, Արամի ու Առնոյի հետ: Միլենայի հետ վաղուց էի ծանոթ, բայց այս երեք օրվա ընթացքում ավելի մտերացանք: Ես իմ confort zona-ից շատ ուշ-ուշ եմ դուրս գալիս, բայց երբեք չէի պատկեացնի, որ Առնոյի կամ Արամի հետ հանգիստ առանց, որևէ լարվածության կշբվեմ: Ես գիտեմ, որ շատ շբվող չեմ ու հյուրատուն գալու ճամնապահին ինքս ինձ առաջադրանք դրեցի, որ ամեն գնով, բայց պետք է գոնե մի քիչ դուրս իմ confort zona-ից: Կարծում եմ, մի քիչ ստացվեց:

Առաջին գիշերը բոլորով հավաքվեցինք մեր սենյակում ու ուսուցիչների հետ  դեսից-դենից քննարկումներ ունեցանք: Հետաքրքիր հոգեբանական խաղեր խաղացինք: Չնայած նրան, որ 3 ժամ քնեցի, լավ անցավ: Այդ երեք օրվա ընթացքում, երևի, 20 (եթե ոչ ավելի) բաժակ սուրճ ենք խմել: Գիշերը՝ մոտ ժամը 3-ին ես ու խուճուճ Անահիտը անիմե էինք նայում: Ճիշտ ասած, անիմէի վերջի 10 րոպեներին արդեն քնած եմ եղել:  

Երկրորդ օր հյուրատան աձնակազմը բողոքել էր մեզանից: Նախաճաշեցինք ու գնացինք Հաղպատի վանք: Մի քիչ Հաղպատի մասին: Հաղպատը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ներքո է: Ի տարբերություն Աղթալայի կամ Քոբայրավանքի՝ Հաղպատը հայ առաքելական եկեղեցի է: Կառուցվել է 10-րդ դարում Աբաս Բագրատունու օրոք: Նախկինում կոչվել է Սրբլից: Քանի որ, ասում են այն ժամանակ այդ տարածքում միշտ, ինչ-որ լույս է ընկել: Երբ եկեղեցին ամբողջովին կառուցվել է անունը փողել են Հաղպատ: Իսկ հին անվանումը անցել է եկեղեցու հետևի սարին: Հաղպատը վանական համալիր է, քանի որ կազմված է մի քանի եկեղեցիներից: Հաղպատում շրջելուց հետո ես, Առնոն, Արամը, Անահիտները, Ստելլան ու մի քանի հոգի՝ Վարանդի ուղեկցությամբ, գնացնք մոտակա աղբյուրից ջուր խմելու: Այդ աղբյուրից օգտվում էին տարածքի բոլոր բնակիչները:

This slideshow requires JavaScript.

Հյուրանոց հասնելուն պես հաց կերանք, որովհետև շատ սոված էինք: Հետո սուրճ խմեցինք: Երեկոյան գնացինք քաղաքում քայլելու: Քանի որ հյուրատան անձնակազմը բողոքել էր մեզանից, ընկեր Վիկտորիան ասեց, որ 11-ին բոլորս պետք է քնած լինենք, բայց քանի որ Հարութը (Հաջիի) քեռի էր դարձել՝ նշեցինք: Մի լավ պարեցինք ու ուրախացանք: Հետո ամեն մեկս մեր սենյակներ գնացինք: Այնքան էինք Առնոյի ու Արամի հետ մտերմացել, որ հարմարյա մեր սենյակում էին ապրում: «Party»-ից հետո սուրճ (ըհն, նորից) խմեցինք ու քարտ խաղացինք: Արամը շատ հետաքրքրի կինո առաջակեց. սկսկեցինք նայել: Կինոն սկսելուց 10 րոպե հետո քնեցի: Արթնացա, երբ արթուն մնացածները` Արամը, Առնոն, Միլենան ու խուճուճ Անահիտը ուզում էին բրդուճ ուտել: Բրդուճս կերա, մոտ 5 րոպե կինոն շարունակեցի նայել ու նորից քնեցի: Նորից արթնացա, երբ կինոյին 10 րոպե էր մնացել: Կինոն վերջացավ ու վերջնականապես քնեցի:

Առավոտյան ընկեր Վիկտորիան եկավ արթնացրեց մեզ, որ հավաքվեինք, որովհետև նախաճաշելուց հետո միանգամից շարժվելու էինք:

Ճանապարհին մտանք Սանահին: «Սանահին» նշանակում է սա նրանից (Հաղպատից) հին է։ Հաղպատի վանքի հետ միասին ՅՈՒՆԵՍԿՕ–ի համաշխարհային ժառանգության ներքո է։ Վանական համալիրի առաջին՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 10-րդ դարում։

This slideshow requires JavaScript.

Մեր վերջին կանգառը Օձունն էր: Ներկայիս եկեղեցու շենքը կառուցվել է 5-րդ դարում: 1888 թվականին Աբովյաններն ավելացրել են զանգակատները։ Հայտնի չէ հիմնադրի անունը. տեղանքը ստացել է իր անվանումը ի պատիվ Հովհաննես III Օձնեցու, ով ծնվել և մեծացել է այստեղ: Մականունը մեկնաբանվում է որպես օձերի հետ կռվող: Այս մականունը նա ստացել է, երբ փրկել է հայրենի գյուղը հսկայական օձից: Օձունը համարվում է միջնադարյան հայկական ճարտարապետության գոհարներից մեկը: Վանքի պատերը զարդարում են հին որմնանկարներ:

This slideshow requires JavaScript.

Հետո հոգնած, բայց հավես օրեր ապրած, վերադարձանք Երևան: Ճամփորդությունը իմ պատկերացրածի պես չանցավ, ու դրա համար շատ ուրախ եմ: Այսքանը ♡: