Posted in Ճամփորդություններ

Արատես…

Ինչպես պլանավորել էինք Հունիսի 9-ին շարժվեցինք դեպի Արատես՝ ռազմական ճամբարի: Ճանապարհը սովորականի պես էր: Երգեր լսելով, ծիծաղելով հասնանք Արատես: Առաջին անգամ չէի Արատեսում: Անցած անգամ վրաններում էինք գիշերել, բայց այս անգամ տնակներում գիշերեցինք; Մեզ էին նաև միացել 10-րդ դասարանցիները: Տեղավորվեցինք, ճաշեցինք և սկսեց մեր ռազմական ճամբարը:

Ճաշելուց հետո սկսեց մեր քայլքը Արատեսի արևելյան հատվածում: Եղանակը շատ փոփողական էր, մեկ անձրև էր գալիս, հետո արև էր, բայց դա մեզ չէր խանգարում մենք շարունակում էինք քայքը: Հասնանք գետի մոտ: Մի մասը մտավ գետը, իսկ մյուս մասը ուղղակի հետևում էր: Ես հետևողներից մեկն էր, քանի որ վաղենում եմ ջրից: Մի քիչ նստեցինք գետի շուրջ և վերդարձանք տնակներ:

Ընթրեցինք և մյուսները գնացինք վոլեյբոլ խաղալու: Բայց ես ու ընկերներս շատ էինք հոգնել գնացինք տնակներ:

Հաջորդ օրը քնած էինք մնացել ու ուշացել էինք առավոտյան վազքից: Որպես պատիժ պետք էր 40 շրջան վազեինք: Է՜հ, ուղղիղ 40 շրջան չվազեցինք (20-30 շրջան ենք վազել), բայց ինչ խոսք դժվար էր:

Հետո ժամանեցին՝ ԶԱՐԿ բարեգործական հիմնադրամի հրահանգիչները։ Մեր հրամանատարը ընկեր Բագրատն էր։

Ծանոթացանք ընկեր Բագրատի հետ և բաժանվեցինք երկու ճոկատներ: Ճոկատները ընտրեցին իրենց հրամանատարին: Իջանք Սիրո տանկի մոտ, որպեսզի զենք բռնել սովորենք: Ես էլ կրակեցի: Ընկեր Բագրատը ասեց, որ առաջին անգամվա համար շատ լավ էր:

Պարապմունքից հետո բարձրացանք մեր տնակներ: Մի փոքր հանգստացան, ճաշենցինք ու նորից սկսեցինք մեր պարապմունքները: Մեզ տվեցին զենքեր: Զենքը ընդհամենը 3.8կգ էր, բայց ավելի ծանր էր թվում: Զենքերով բարձացանք վերև, ճանապարհը դիք էր ինչը ավելի էր բարդացնում քայլերը: Ամբողջ ճանապարհին նվնվացել եմ, քանի որ զենքը ծանր էր, ճանապարհը դզվար:

Երբ հասնանք տեղ սկսեցինք սովորել ինչպես ճիշտ բռնելը զենքը, զենքով քայլել առաջ և հետ, զենքը բռնած նստել և պառկել: Շա՜տ դժվար էր: Մոտ երկու ժամ նույն վարժություներն էինք անում: Օրվա վերջում զենքը այդքան էլ ծանր չէր թվում:

Դրանից հետո ընթրեցինք ու հավաքվեցինք խարույկի շուրջ: Հետո գնացի ակումբ՝ մաֆյա խաղալու։ Երբ ուզում էի գնալ քնելու տեսա, որ Միլենաին, ընկեր Բագրատին և մյուսներին՝ խարույկի մոտ նստած: Որոշեցի միանալ իրենց:

Իրենց հետ ավելի հետաքրքրի էր: Միասին խոսում էինք գրականությունից, մարդկանցից… մի խոսքով ամենինչից: Ընկեր Բագրատը պատմում էր իր զինվորկան կյանքից մի քանի դեպքեր, ինչը շատ հետաքրքիր էր լսելը: Հետո որոշեցինք կարտոֆիլ խորովել՝ համարյա հանգած կրակի վրա: Շատ համեղ էր ստացվել, բայց մի քիչ հում էր: Հետո գնացինք քնելու, որովհետև առավուտ շուտ էինք արթնանալու: Շատ հավես երեկո էր: Ճամբորդության ժամանակ խարույկի մոտ միշտ հավաքվել ենք, զրուցել, բայց էս ուրիշ էր: Չեմ կարող բացատրելի ինչով, բայց ուրիշ էր:

Մի քանի ժամ քնեցի: Առավոտյան արթնացա մկաներիս ցավից: Ամբողջ մարմինս ցավում էր, նույն իսկ չէի կարողանում նորմալ քայլել: Նախորդ առավոտյան մեր ուշանալով նեղացրել էինք ընկեր Վիկտորիային, այս անգամ չենք ուշացել:

Առավոտյան վազեցինք, մարզվեցինք և անցանք մեր ծրագրին:

Նորից վերցրեցինք մեր զենքերը: Զենքը արդեն ծանր չէր թվում ու չէի նվնվում: Արդեն նորմալ տիրապետում էինք զենք բռնելուն և անցանք նոր փուլի: Սկսեցինք սովորել հարձակվողական և պաշտպանողական վարժություններ: Ջոկատներից մեկը պետք էր մյուս ջոկատի համար դարան պատրաստեր, իսկ մյուս ջոկատը պետք էր գտներ ու «սպաներ» բոլորին: Ու նույնը հակառակը:

Առաջինը մեր ջոկատի հերթներ: Ամեն մեկս մի թփի հետևը, քարի ու ծառի հետևը թաքնվեցինք ու սպասում էինք հակառակորդի գալուն: Շատ հավես էր:

Շա՜տ հոգնած գնացինք տնակներ: Հանգստացանք: Հետո ընկեր Բագրատը մեզ սովորեցրեց ինքնապաշտպանողական վարժություններ: Ինքնապաշտպանողական վարժությունները շատ կարևոր եմ համարում:

Առավոտյան արթնացանք շատ շուտ մոտ ժամը 7-ին: Մարմինս դեռ ցավում էր: Հավաքել մեր իրերը, մաքրեցինք տարացքը և գնացինք նախաճաշելու: Ճանապարհին կանգառ ունեինք: Վաղաշենում կանգ առանք, մի քիչ ափին նստեցինք և վերադարձանք Երևան:

Այսպիսով վերջացավ մեր ռազմամարզական ճամբարը:

Ընդանուր առմամբ ինչ դուր եկավ այս ռազմամարզական ճամբարը: Դժվար էր, բայց հաճելի էր: Այս ռազմական ճամբարը նման չէր անցածին: Ավելի ռազմական էր:

Leave a comment