Posted in Գրականություն, Uncategorized

Իտալական գրականություն

Առնետները

Վերլուծություն…

Երգը պատերազմի

Վերլուծություն…

Այս պատմվածքը պատերազմի մասին էր: Պատերազմը կյանքում չի կարող ուրախություն բերել զինվորի համար: Պատերազմում շատ մարդկանց կյանքեր են խլվում և դա չի կարող ուրախություն բերել: Մարդ մարդու կյանք է խլում անիմաստ տարածքների համար և այդքանից հետո ժպտալ ուղակի անհնար է: Թեկուզ մի պահ ուրախություն զգաս, բայց ամբողջ կյանքում քեզ կխեղդի այն փաստը, որը այդ տարաքծների համար կորցրել ես ընկերոջդ, թշնամուդ: Ինչ տեսակի մարդ ուզում է լինի, միևնույն է թեկուզ թշնամու կյանք խլելուց մարդկային հատկանիշներն ու խիղճը անընդհատ ներսից տանջում ու բաց չեն թողնում:

Ճագարներ լուսնի տակ

Վերլուծություն…

Այս պատմվածքը սպասումի մասին էր: Մենք մեր ամբողջ կյանքում սպասում ենք, չգիտենք, թե ինչ է լինելու վաղը, օրեր, տարիներ հետո, այդ պատճառով ուղակի ապրում ենք այսօրվա օրով: Ինչպես ճագարը չգիտի, թե վաղը իր հետ ինչ կլինի, որ թակարդը կընկնի, այդպես էլ մենք չգիտենք, թե վաղը մեզ հետ ինչ կկատարվի և ինչ փորձանք մեզ կհանդիպի կամ էլ հաջողություն: Սպասում ենք և սպասումով ապրում, այդ պատճառով պետք չէ անընդհատ երազել և սպասել վաղվա օրվան, այլ պետք է ուղակի ապրել այսօրով և վայելել կյանքը: Սպասելով չենք հասնի ոչնչի, չնայած, որ չգիտենք ինչ կլինի հաջորդ վայրկյանին:

Կորսված օրերը

Վերլուծություն…

Այս պատմվածքը կորած օրերի մասին էր: Ասելիքն այն էր, որ օրերը գնում են և մեզ չեն սպասում: Ժամանակը շարժվում է առաջ առանց մեզ հասկանալու և սպասելու, այդ պատճառով պետք չէ խնդրել, որ ժամանակը մեզ սպասի, այլ պետք է մենք հասնենք ժամանակին: Օրերը գնում են, սավառնում և հնարավոր է, որ մի օր հասնի այն օրը, երբ պետք է հեռանանք և մենք չնկատենք նույնիսկ դա, քանի որ մենք տարված էինք աշխատանքով և չենք նկատել օրերը, որոնք մեզ պետք էինք, սակայն մենք շատ էինք տարվել գործերով և աշխատանքով և մոռացել էինք այն հարազատներին, ովքեր սպասում էին մեզ: Ժամանակը մեզ չի սպասում:

Մարդը, որ ուզեց ապաքինվել

Վերլուծություն…

Այս պատմվածքը ինձ շատ դուր եկավ: Ասլիքն այն էր, որ կյանքում ամեն ինչի համար վճարում ես: Ոչինչ հեշտ ու հանգիստ չի տրվում, դրա համար դու ուշ, թե շոիտ կվճարես: Կյանքում այդպես է: Ինչպես բումերանգի նման վերադառնում է ամեն մի արարքը, այդպես էլ ամեն մի բանի համար ինչ տրվում է վերևից, ինչ լինում է շատ հանկարծակի ու անսպասելի դու դրա համար վճարում ես: Վճարում ես քո կյանքի ուրիշ բաներով: Նաև նշեմ, որ իտալական գրականությունը ինձ շատ-շատ դուր եկավ: 

Leave a comment